Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԽԱՉԻԿԸ ԿԶԻՋԻ, ԲԱՅՑ ԿԹՈՂՆԵ՞Ն

ԽԱՉԻԿԸ ԿԶԻՋԻ, ԲԱՅՑ ԿԹՈՂՆԵ՞Ն
13.03.2012 | 00:00

Չնայած «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները դեռ չեն հայտարարել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, այդուհանդերձ, երկու կողմերն էլ առավել հակված են դաշինքի տարբերակին: Այս պարագայում ևս քաղաքական ուժերը դժվար խնդրի առաջ են կանգնելու՝ ով պիտի ղեկավարի դաշինքը, այսինքն՝ ով է զբաղեցնելու առաջին հորիզոնականը: Թեև երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչիկ Քոքոբելյանը պատրաստակամություն է հայտնել իր տեղը զիջելու Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն, մեր տեղեկություններով, Արևմուտքը ցանկանում է դաշինքի ղեկավարի «պոստում» տեսնել հենց Քոքոբելյանին:
Թե ինչպես «կբարիշեն» ընդդիմադիր այս ուժերն առաջնորդի հարցում, կերևա առաջիկայում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ