Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԽՈՐԺԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ Է ԲԱՑՎՈՒՄ

ԱԽՈՐԺԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ Է ԲԱՑՎՈՒՄ
23.03.2012 | 00:00

ԱԺ վերջին քառօրյայից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀԿ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ոչ թե պաշտոնները, այլ «զուտ մեր ներքին կուսակցական աշխատանքի բաժանման սկզբունքը»: Ասել է՝ ծանր բեռ է դրված Արգամիչի ուսերին:
ՀՀԿ մեր աղբյուրի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանին երկրորդ տեղ հատկացնելով, կուսակցության ղեկավարը փորձել է «վարչապետական ախորժակ» ունեցող շտաբի պետին հասկացնել, որ պատասխանատվության մեծ բեռը պիտի կարողանա արդարացնել, այլապես իր նախկին պաշտոնից «բարձրի» կամ «ցածրի» ակնկալիք չպիտի ունենա: Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, ընտրությունները յուրահատուկ փորձություն են լինելու Արգամիչի համար՝ կհաջողվի՞ նրան ապացուցել իր նվիրվածությունը Սերժ Սարգսյանին, թե՞ էլի քաղաքական «պատժի» կարժանանա:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ