-
24.12.2020|
22:08
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար որպես մեղադրյալ է ներգրավվել և հետախուզում է հայտարարվել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին, հայտնում է Քննչական կոմիտեն:
-
24.12.2020|
19:03
Այսօր մեկնարկել է Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգների շարքը։ Օսկարակիր մուլտֆիլմը Հայաստանում ներկայանում է նոր ձևաչափով։ Անիմացիոն ֆիլմը ցուցադրվում է մեծ էկրանին‚ իսկ երաժշտական հատվածները հնչում են բեմից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ‚ դիրիժոր` Միխայիլ Գալիկով, մեներգային հատվածները կատարում է երգչուհի Կարինա Ադեգամովան։
-
23.12.2020|
14:34
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավ բարեկամ, բազմամյա աջակից և շատ երկրներում իր գործունեությամբ հայտնի մշակութային բարերար Կոնստանտին Իշխանովը հերթական անգամ իր զգալի նպաստն է բերում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր նախաձեռնությանը, որն իրականացվում է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի ամանորյա բարեգործական ցուցադրություն-համերգի համակազմակերպիչների հետ։
-
23.12.2020|
11:43
Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա:
-
22.12.2020|
22:20
Չեխ հնագետները Միլևսկո քաղաքի վանքի պարսպի խոռոչում գանձ են գտել՝ ոսկով ու արծաթով զարդարված փայտե տուփի բեկորներ և երկաթե մեխի վեց սանտիմետրանոց կտոր՝ ոսկե խաչով:
-
22.12.2020|
21:45
Ընդդիմության համահայաստանյան գործադուլին մայր բուհի 19 ֆակուլտետից 11-ն է միացել։ Հայտարարության տակ ստորագրած ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն ու դասախոսների մի մասը պահանջում են վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու միանում են մեկօրյա անհնազանդության միջոցառումներին:
-
22.12.2020|
14:26
Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցումներին, երեկ հայտարարեց ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը։
-
22.12.2020|
01:52
Գրող, իրավաբան ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆԸ երկար տարիներ աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։ Հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, դետեկտիվ երկերի։ Արժանացել է գրական մի շարք մրցանակների։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն։
-
22.12.2020|
01:44
Պարզվում է՝ խոր մոլորություն է այն ընկալումը, թե ջեբկիրությունն անհատական տնտեսական գործունեության տեսակ է։ Բավ է լինել դրա արհեստավարժը, ու կարող ես «հմտություններիդ» խորխորատը քաշել նաև մի ամբողջ կառույց։
-
21.12.2020|
14:26
Real Tribune-ի լրագրող Ալինա Սերյոգինան հոդված է հրապարակել Դադիվանք վանական համալիրի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է տարածքը երկար ժամանակ արոտավայր ծառայել անասունների համար, և միայն տաճարի՝ Արցախի վերահսկողության տակ անցնելու ժամանակ է, որ միանգամայն վերականգնել է երբեմնի վեհությունը: