-
07.09.2019|
10:28
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:
-
06.09.2019|
15:34
Սեպտեմբերի 5-ին «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։
-
06.09.2019|
14:20
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7– դեկտեմբերի 15–ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019:
-
06.09.2019|
01:52
Ե՞րբ կունենանք քաղաքային տրանսպորտի նոր ու քաղաքակիրթ ցանց, ի՞նչ տրամադրություններ են տիրում հետհեղափոխական Հայաստանում, ի՞նչ գրականություն են կարդում այսօր, ինչո՞ւ է «աղմկում» Ստամբուլյան կոնվենցիան: Նշված հարցերի շուրջ է մեր զրույցը արձակագիր Դավիթ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ:
-
06.09.2019|
01:45
Տուն՝ տան մեջ, թանգարան՝ թանգարանում: Այսպիսի ձևաչափ ունի Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, որի ներսում՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն է: Իբրև տուն-թանգարան գործել է 1934-ից: Ամբողջական համալիրը կառուցվել է 1978-ին՝ Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Ճարտարապետը Սերվետ Պողոսյանն է:
-
06.09.2019|
01:36
Գրող, գրականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ հետ մեր զրույցի առիթը «Բանկ Օտոման» վեպն է, որը գրողի՝ անկախությունից հետո լույս տեսած (2008 թ.) երկերից ամենաթարգմանվածն է:
-
06.09.2019|
01:18
Նորանկախ երկրի հուսո դռները ազգային գիտաարտադրական միավորումների, գործարանների և կոմբինատների դարպասներն էին, որոնք գոցվեցին, ինչպես Ագռավաքարի ժայռեղեն դռները փակվեցին՝ Սասնա վերջին Մեծ ծռանը անդարձ կլանելով:
-
06.09.2019|
01:02
«Նոր» Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել: Եթե նախկինում մշակույթի գործիչները գոնե անկաշկանդ խոսում էին ամենատարբեր երևույթների ու հարցերի շուրջ, այսօր կարծես վախվորած լինեն:
-
06.09.2019|
00:59
«Իրատեսի» հյուրը Հասմիկ ՊԱՊՅԱՆՆ է:
-
06.09.2019|
00:39
Անկախության տարիների սկզբնական շրջանն առանձնացել է կամայականության աննախադեպ դրսևորումներով, որպիսի պարագայում ակնհայտ շրջանցվել են ոչ միայն օրենքները, այլև Սահմանադրությունը: