-
29.06.2019|
12:00
2018 թվականի նոյեմբերին մեկնարկած դպրոցական բաժանորդային ծրագրի իրականացումը շարունակվում է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի 1-ին փուլի շրջանակում բաժանորդային համակարգին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կարող են այցելուներին ընդունել մինչև օգոստոսի 31-ը, որից հետո տպագիր տոմսերն անվավեր կհամարվեն:
-
28.06.2019|
22:06
Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Բեյքերը փաստում է՝ սա նրա առաջին այցն է Հայաստան և նա մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի:
-
28.06.2019|
22:02
«Կցանկանայի՞ք, արդյոք, ձեռք բերել նոր մասնագիտություն» հարցի պատասխանի հետքերով գնալիս Բրեվիսի հետազոտողները պարզել են, որ քաղաքային բնակավայրերում մարդիկ ավելի մոտիվացված են նոր գիտելիք, հմտություններ ձեռք բերելու և կարիերայում նոր ճանապարհ անցնելու հարցում, քան գյուղական համայնքներում։
-
28.06.2019|
02:24
Ճանաչու՞մ ենք մեր կողքին ապրող գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, դժվար է ասել: Համացանցը, հատկապես ֆեյսբուք սոցցանցը կարծես դյուրացրել են արվեստագետ-արվեստասեր կապը, բայց դա էլ բավարար չէ:
-
28.06.2019|
02:23
Բանաստեղծ ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա օրերս լույս ընծայած «ՈՒնայնիկներ» բանաստեղծությունների ժողովածուի մասին: «Ես հոգնեցի բանաստեղծությունից/ բանաստեղծությունն էլ ինձնից/ միակ հույսս մնաց/ բանաստեղծությունը».- գրում է բանաստեղծը:
-
28.06.2019|
02:09
Այս տարի նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակը։ Ստեղծագործական երկարամյա աշխատանքով ու մանկավարժական գործունեությամբ մաեստրո Դավթյանը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի, դիրիժորական դպրոցի զարգացման գործում։
-
28.06.2019|
01:47
Մեր ունիկալ օպտիկական սարքը երկար ժամանակով մնաց անտեր՝ 5-րդ կորպուսի միջանցքում, մինչև որ եկավ «Պոլիտեխնիկի» նոր ռեկտոր Արա Ավետիսյանը (այժմ արդեն ՀՀ նախագահի մրցանակակիրը) ու 20 հազար դոլար արժողությամբ թանկարժեք սարքը տվեց «Կապի միջոցների Երևանի ԳՀԻ» ՓԲԸ-ին՝ առանց աճուրդի ու պաշտոնական այլ ձևակերպումների ու ձևականությունների, որը պարտադիր էր ՀՀ ԿԳ նախարարությունից դուրս կատարվող գործարքների համար:
-
28.06.2019|
01:28
Ամռան այրող շոգին, ասես հնօրյա մի ծեսի խորհրդով՝ Երևանի հրապարակի քարե ծաղկեպսակի թերթեր հիշեցնող ցայտաղբյուրներից կում-կում սառնորակ ջուր եմ ըմպում ու, հեռու վանելով աշխարհը պարուրած տագնապները, խաղաղ, հանդիսաքայլ բարձրանում հարազատ Աբովյան փողոցով:
-
25.06.2019|
22:55
Հաշված օրերից՝ հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի բացառիկ համերգը:
-
25.06.2019|
16:16
Հունիսի 22-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Գրիգորի Շաքարյանը: