-
08.06.2018|
00:21
Բալետի փառատոնի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները:
-
07.06.2018|
18:27
Հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով մեկնարկեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։
-
06.06.2018|
18:25
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները և հյուրերն օրը սկսեցին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհելով հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։
-
06.06.2018|
18:18
Այսօր գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում զավեշտալի քննարկում ծավալվեց: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացնում էր «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, երբ թեման սահուն հասավ հեռուստասերիալներին:
-
06.06.2018|
12:56
Տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շատ շուտով դուրս են գալու, փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով:
-
06.06.2018|
11:55
Հունիսի 7-ին, ժամը՝ 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությանը, որը գործելու է մինչև հունիսի 10-ը:
-
05.06.2018|
17:02
«Արի տուն», «Իմ Հայաստանի» և սփյուռքի ամառային դպրոց ծրագրերը կհետաձգվեն: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նկատելով՝ ծրագրերը հետաձգվում են դրանց բյուջեների ոչ խելամիտ բաշխման պատճառով:
Նա նշեց, որ մանրամասն ծանոթացել են վերոնշյալ ծրագրերի շրջանակներում հայտարարված տենդերների ընտրման մեխանիզմներին ու նկատել՝ ՍՊԸ-ների ընտրության հարցում չարաշահումներ են եղել:
-
04.06.2018|
17:56
Մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ հետ զրուցել ենք «Ռոսիա» կինոթատրոնը փրկելու և «Հայֆիլմ» ստուդիայի հնարավոր վերածննդի մասին:
-
04.06.2018|
16:48
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ստեղծվել է ԳԱԻՖպրո (GAIFF Pro) կինոյի զարգացման նոր հարթակ: Հայկական ֆիլմերին հատկացվող մրցանակային գումարն ուղղվել է կինոնախագծերին:
-
03.06.2018|
12:14
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունն ուղիղ եթերով կհեռարձակի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ Medici.tv-ն։ 2008 թվականից այն ներկայացնում է դասական երաժշտական աշխարհի ամենանշանակալի իրադարձությունները։