Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հրաչյա Մաթևոսյանին (Հրաչօ) նվիրված գրքի շնորհանդեսը: «Մեր Հրաչօն. Հրաչյա Մաթևոսյանը ժամանակակիցների հուշերում» գիրքը կազմել է գրողի որդին՝ Արտակ Մաթևոսյանը, խմբագիրներն են Մարգարիտ Խաչատրյանը, Գևորգ Յազիճյանը: Գրքի շապիկի նկարը գրողի թոռնուհունն է՝ Սոնայինը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս 3 աշխատանքային օրերի ընթաքում տարբեր հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (հանդիպումները դեռևս շարունակվում են) և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին և ոլորտներում առկա խնդիրներին:
Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։
Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) կտավը ռեկորդային` 157,2 միլիոն դոլարով, վաճառվել է Նյու Յորքի աճուրդում, հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, որը կազմակերպել էր իմպրեսիոնիզմին և արդի արվեստին նվիրված աճուրդը:
Մայիսի 17-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։ Ներկայացումը նվիրվում է օպերայի ստեղծման 150-ամյակին։
Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» ծրագրի շրջանակներում բացվեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միանում՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։
Շիրակի պետական համալսարանում խնդիրներին լուծում տալու համար կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ՇՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Հայկական գուսանական, ժողովրդական երգերն այնքան հոգեթով են յուրաքանչյուր հայի համար, որ ամեն անգամ ունկնդրելիս ասես մի առողջարար հոսանք է թափանցում, ներխուժում սրտիդ ու հոգուդ խորքերը, փարատում հոգս ու հոգնություն:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...