-
12.04.2018|
00:28
ՀՀ նախագահ Ամեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:
-
11.04.2018|
18:45
Երևանի պետհամալսարանում ապրիլի 11-ին հյուրընկալել էին «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի կազմակերպիչներին ու փորձագետներին։ Լրագրության ֆակուլտետի ուսանողների և լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից լրագրությունը» թեմայով հանդիպում։
-
11.04.2018|
18:43
Հայաստանի Հանրապետության հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում:
-
11.04.2018|
12:21
Թամարա Գվերդցիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից: Նա դեռ վաղ տարիքից կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի հեղինակած՝ "Твои следы" և այլ ստեղծագործություններ:
-
11.04.2018|
12:17
Ապրիլի 12-ին` ժամը 19:00-ին, «Գյոթե» կենտրոնում տեղի կունենա կինոհանդիպում՝ նվիրված «Ալիսը քաղաքներում» (Գերմանիա, 1974թ., 113ր.) կինոնկարին՝ Վիմ Վենդերսի «Ճանապարհային եռերգության» առաջին ֆիլմին:
-
10.04.2018|
16:57
Տիկնիկների պատկերասրահի տնօրենության նախաձեռնությամբ, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ տիկնիկների պատկերասրահում (Թումանյան 11) բացվել է դաշնակահար, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ 93-ամյա Յակով Զարգարյանի հավաքածուից ընտրված նկարազարդ հավկիթների ժամանակավոր ցուցադրությունը:
-
10.04.2018|
11:32
Ապրիլի 9-ին «Նոյյան տապան» գրախանութի նախաձեռնությամբ գրքի և գրականության այս սիրված անկյունում ընթերցասեր հանրությանը ներկայացվեցին լրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ և 11-րդ հատորները։
-
10.04.2018|
10:12
Վերջերս լրացավ ճանաչված քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության երկարամյա քարտուղար ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ 70-ամյակը:
-
09.04.2018|
20:52
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի բոլորովին նոր՝ «Օրագիր» փաստավավերագրական դրաման՝ ըստ Լիանա Բաղդասարյանի անձնական օրագրի:
-
09.04.2018|
13:41
«Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսով մեկնարկեց «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծը: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նախաձեռնած այս նախագծի շրջանակում տարվա ընթացքում կազմակերպվելու է ցուցահանդեսների շարք` հյուրանոցի մշտական բնակիչների և նշանավոր հյուրերի մասին: