Նոյեմբերի 25-ը հայ ընթերցասերի օրացույցում այսուհետ կնշվի կարմիր շրջանակում: «Արի գրքախառնվենք» խորագիրն էր կրում «Բուկինիստ» սիրված գրախանութի ծննդյան 84 և «Արևիկ» հրատարակչության 30-ամյակների առիթով կազմակերպված միջոցառումը:
«Իրատեսը» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր քարանձավագետների այն հայտարարությանը, որ արդեն երկար տարիներ մասնագետներին չի հաջողվում վարձակալել ու այդպիսով ավերումից փրկել հայաստանյան քարանձավները: Փորձեցինք բարձրացված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ոլորտի պատասխանատուներից:
Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են:
Դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին կամերային երաժշտության սիրահարներն ունկնդրում էին Կոմիտասի անվան ազգային քառյակի հիանալի կատարումները։
Մոսկվայի Սոֆիական առափնյա տարածքում հնագետները պեղումների ժամանակ գանձ են հայտնաբերել՝ կապարից պատրաստված 196 առևտրային կնիք: Գաղտնատուփն այնտեղ է եղել 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակներից:
Իսրայելի Էհուդ քաղաքում պեղումների ժամանակ Թել-Ավիվից ժամանած ուսանողուհիներից մեկը 3800 տարվա վաղեմության կուժ է գտել, որի վերևի հատվածում նստած մարդու արձանիկ է քանդակված:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...