Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վերջին վարկանիշայինը

Վերջին վարկանիշայինը
08.05.2012 | 00:00

Ֆինլանդիայում կայացած միջազգային մրցաշարը Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշայինն էր ըմբշամարտիկների համար: Մեր հավաքականներից (ազատ և հունահռոմեական ոճայիններ) առավել հաջող հանդես եկավ 66 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող Հովհաննես Վարդերեսյանը (հունահռոմեական ոճ): Նա զիջեց միայն եզրափակիչ գոտեմարտում, սակայն պայքարի այդ փուլ հասնելու համար արդեն իսկ նվաճել էր օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ինչպես նախորդներում (Բուլղարիա, Չինաստան), այստեղ էլ մեկ քառորդը անհաջող եղավ Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկ Ռոման Ամոյանի համար:

Այսպիսով, առաջիկա օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն ազատոճայիններ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ), հունահռոմեականներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ)` ընդհանուր թվով յոթ մարզիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ