«Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ» ավիաուղիները վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։ Լեհական «Լոթ»-ի հեռանալը ժամանակավոր է, շաբաթներ առաջ խորհրդարանում վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։
Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկի տրամադրումը ՌԴ-ի կողմից և Պերմյակովին ՀՀ-ի դատին հանձնելու որոշումը հայ ժողովրդի հավաքական պայքարի արդյունք է։
2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ ձայներով:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի դիրքորոշումը և պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ՝ հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...