ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերը շահագործվում են շատ փոքր արդյունավետությամբ. թողարկվում են կիսաարտադրանքներ՝ հիմնական մետաղների խտանյութեր, որոնք, գերակշիռ մեծամասնությամբ, վաճառվում են արտասահմանյան երկրներին կես գնով։
Տավուշի մարզի 15 գյուղեր մշակաբույսերն այսուհետ կաճեցնեն նոր՝ թայվանական սերմերով ու տեխնոլոգիաներով: Արդյունքում կբարձրանա բերքատվությունն ու կընդլայնվեն ապրանքային բերքի ծավալները:
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը այս ձմեռ Ռուսաստանից գազ կստանա: ՈՒկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ առայժմ գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հոկտեմբերի 19-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի ամենամյա ծրագրավորման թիմային օլիմպիադան՝ «Անկախության գավաթը», որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և «Օ-Էմ-Դի» ընկերությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուղթ ու գրիչով փորձել է բացատրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ուկրաինայի հետ գազային վեճի շուրջ ռուսական դիրքորոշումը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի համար պատրաստել է կոմյունիկե, որում ներառված են ցուցումներ՝ Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Նավթի գների կանխատեսվող (մասնավորապես մեր թերթի կողմից) և, ամենայն հավանականությամբ, կայուն անկման պայմաններում ստեպ-ստեպ հաղորդումներ են երևում, որոնք, ակնհայտորեն, «ածխաջրածնային տնտեսություններին» լավատեսություն չեն ներշնչում։
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...