Անկեղծ ու հակաքաղաքական բան ասեմ:
Ես վախենում եմ մեկ մտքից՝ որ սրանց տապալի ոչ թե քաղաքական ազգը իր գերակայություններով , որոնց շահառուն նաև սպառողական հասարակությունն է, այլ տապալի սպառողական հասարակությունը իր նեղ շահերով: Ես դրանից ուրախ չեմ: Այսօրվա սպառողական հասարակության մեջ քաղաքական ազգի գերակայության շատ քիչ էլեմենտ կա, ուստի չկա նաև առաջնայինի և երկրորդականի տարբերության գիտակցում:
Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։
Քառասուն տարեկանում սկսում ես հասկանալ էն բաները, որ քառասուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քսան տարեկան էիր։ Վաթսունում սկսում ես հասկանալ էն բաները, որ վաթսուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քառասուն տարեկան էիր։
«Գարդասիլիչ» մականունով սույնը և սրա նման մի քանի քայլիստ-դավաճաններ հիստերիայի մեջ են ընկել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կոչից, ով հորդորել է ամերիկահայերին չմասնակցել դավաճան և թրքամետ Նիկոլի հետ հանդիպումներին:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...