-
23.11.2024|
07:15
Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և նրա նախկին պաշտպանության նախարար Գալանտին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները վատ լուր են Իլհամ Ալիևի համար։ Այն, ինչի համար ՄՔԴ-ն մեղադրանք է ներկայացրել Իսրայելի ֆաշիստ ղեկավարներին, նույնությամբ և ավելի մեծ հաջողությամբ իրագործել են Բաքվի ցեղասպաններն Արցախում, ինչպես նաև ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Մասնավորապես, 2022-2023 թվականներին նրանք Արցախի բնիկ հայ բնակչության դեմ որպես «պատերազմի եղանակ» կիրառել են «սովին մատնելու ռազմական հանցագործությունը»։
-
23.11.2024|
06:57
Տրանսպորտը թվայնացրեցին՝ վատացավ, դեղատոմսերը թվայնացրեցին՝ վատացավ։ Անձնագրային բաժնում հետս ընդհանրապես էպիկ դեպք կատարվեց, ասացին՝ գնա մարզեր, այնտեղ լավ է, դեռ չեն թվայնացրել։
-
23.11.2024|
05:55
Բոլոր տեսակի մարդկային համակարգերը, սկսած անձ մակարդակից մինչև քաղաքակրթական մակարդակ, ունեն գլոբալ բնույթի ստրատեգիական և ավելի ստորադաս բնույթի տակտիկական նպատակներ, որոնք իրենց ամբողջության մեջ ներկայանում են որպես կյանքի նպատակների հիերարխիա:
-
23.11.2024|
00:11
Այստեղ` աշխարհում, նեղություն պիտի
ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև
Ես հաղթեցի աշխարհին (Հովհ. ԺԶ. 33):
-
23.11.2024|
00:01
Փառք Տիրոջն ամենօրյա լուսաբացի համար:
Աստված պահապան մեր զինվորներին:
-
22.11.2024|
20:54
Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները:
-
22.11.2024|
19:52
Չնայած 44-օրյա պատերազմում ունեցած հաջողության և 2023 թվականի արցախյան ամբողջական օկուպացիայի, հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանության փաստին, ադրբեջանական ողջ քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ միջազգային հերթական հայցի տեղեկատվական ապահովմանը:
-
22.11.2024|
18:51
Այսօրինակ ձևակերպմամբ հասարակարգ մարդկության պատմության մեջ չի եղել:
-
22.11.2024|
17:47
Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է: Դուք դրանում կհամոզվեք այսօր երեկոյան: Քաղաքականությունը Հ1-ով կամ իշխանամերձ մեդիակոմբինատների միջոցով սպառողների և նույնիսկ որոշ ընդդիմադիր, բայց սպառողական հասարակության ներկայացուցիչների համար վերը նշված արձանագրումը կարող է միամիտ կամ մանիպուլյատիվ թվալ...
-
22.11.2024|
16:38
ՈՒսանողների միջազգային օրվա կապակցությամբ օրեր առաջ շնորհավորական ուղերձով հանդես գալով՝ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կոչ է արել ուսանողներին լինել պահանջատեր կրթության որակի նկատմամբ, չհանդուրժել միջակությունն ու ժամավաճառությունը, լինել հարցասեր, ունենալ կասկածներ, չվախենալ իրենց մտահոգությունները բարձրաձայնելուց։