-
07.04.2024|
09:18
Այս չարագույժ ժխորի մեջ սատանայի ձայնն առավել լսելի է, քան Աստծունը: Եթե հիմա մի իրավ փրկիչ կամ մարգարե հայտնվի, կքարկոծեն ու կսպանեն նրան:
-
07.04.2024|
08:52
Ինչպես մարդու տեսակ մը կա` հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել` դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի:
-
07.04.2024|
07:50
Պատահական չէ մարդկության պատմությանն ուղեկցող այն հանգամանքը, որ քաղաքակրթական մի պարադիգմից դեպի հաջորդ պարադիգմն անցում կատարելիս, վերջինիս ամենից հավանական կրողը նախորդի այն հարևանը կամ հարևաններն են լինում, որոնք ռեսուրսային և կազմակերպական իմաստներով ունեն համապատասխան պոտենցիալներ ու զարգանալու հնարավորություններ։
-
07.04.2024|
06:55
Արևմուտքը, հանուն իր «փառքի» ու վիրավորված ինքնասիրության, Զելենսկու ձեռքով ցեղասպանեց ուկրաինացիներին, Հայաստանին կօգնի ինքնասպանության հարցում՝ մարդասիրությունից դրդված։
-
07.04.2024|
00:11
Խաչի վրա Իմ մարմնի մահվանից հետո, ինչպես կեղևից ազատվելուց հետո կյանք ունեցող սերմից, նոր կյանք է բխում, որ Իմ նվերն է այն բոլոր մարդկանց, որ ընդունում են այն: Մեռցրու՛ Ինձ հետ «ես»-ին ու այն ժամանակ կճանաչես զատկական հարության հրաշափառ ուրախությունը:
-
07.04.2024|
00:01
Կենդանությա՛ն հույս,
փրկությա՛ն հույս և ապավեն,
Տե՛ր, Հիսո՛ւս Փրկիչ,
փրկի՛ր և ազատի՛ր ինձ ցավերից։
-
06.04.2024|
22:06
Նիկոլի արածներն էդքան վախենալու չեն, ինչքան այն, որ Արևմուտքը Հայաստանում տեսնում է դեմոկրատական արժեքների առաջընթաց, կոռուպցիայի նվազում և եսիմ էլ ինչ զիբիլներ...
-
06.04.2024|
21:07
Այսօր գրականագետ, պրոֆեսոր Սերժ Սրապիոնյանի ծննդյան օրն է, ով մեր կողքին ապրում է որպես ազգային մտավորական, իսկ պատմության մեջ մնալու է որպես արդի հայ գրականագիտության իսկական ռահվիրա` իր տեղն ունենալով մեր մեծերի փաղանգում։
-
06.04.2024|
20:47
-«Ծերանալ»-ն աղոթելուց է առաջացել:
-Ինչու՞:
-Դե, ծերունական աղոթք:
-
06.04.2024|
19:37
Հավաքական Արևմուտքը, մինուս Մեծ Բրիտանիա, ցանկանում է Ռուսաստանի ստրատեգիական պարտությունը: Պուտինի սպանությունը, նման Իվան Ահեղի կամ Պավել-ի սպանություններին, անհնար է: