-
16.03.2024|
22:59
Ո՞վ է տեսել արցունքները ժամանակի,
երբ լացում է ճամփա ընկած հողի վրա:
Մի օր, գուցե երազաթափ մի կիրակի,
մենք հայտնվենք ժամանակի կապույտ դռան...
-
16.03.2024|
21:26
Երաժշտական աշխարհից ևս մի շնորհաշատ արվեստագետ պակասեց: Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ջութակահարուհի Գոհար Դանիելյանը: Նա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտի( Գրիգոր Դանիելյան) դուստրն էր:
-
16.03.2024|
21:08
Կոմիտաս վարդապետի չքնաղ հուշարձանի թիկունքում փառահեղ հանգրվանել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիան, Հայկական աշխարհի արվեստի նշանային հանգրվաններից մեկը։
-
16.03.2024|
20:07
Ոստիկանության համակարգում ավելի շատ մարդ է աշխատում, քան մեր զինված ուժերում։ ՈՒ այս բազմահազարանոց «բանակից» տարբեր տեղերից պարբերաբար լրագրողներս բողոքներ ենք ստանում։
-
16.03.2024|
19:20
Հայ տղամարդու պահվածքը հիվանդագին է: Ադրբեջանցու՝ տարիներ շարունակ տևող պերմանենտ նվաստացումը, նրա կողմից չի արժանանում պատասխանի, դրան գումարվում է նաև տեղի ունեցող դժբախտության սթափ վերլուծության անհնարինությունը, որին նպաստում են նաև վաճառված վերլուծաբանները, և ստացվում է այն ինչ ստացվում է:
-
16.03.2024|
19:05
Ամբողջ աշխարհը հանգիստ սպասում է, որ վերջում, ըստ արդյունքների, հայտարարեն, թե ում կողմից են։ Առավել խելացիները սպասելու ընթացքում նաև բոլոր կողմերից փող են կպցնում...
-
16.03.2024|
18:52
Տատերի ասած ՝ էդ ու՞մ եք ըրմացնում ....Այ փիլթա-փիլթա ըլի ձեր լեզուն, կռնատակներումդ օխտը մոծուկ դուս գա, ջաններդ որդնոտի, որ գլխի ընկնեք, թե կենդանի մարդու վրա սուգ ու շիվան չեն անի:
Աստծուն դժարեկան բան է դա:
-
16.03.2024|
18:22
Օրացույցը գնալով նշանակությամբ է լցվում։ Հիմա օրը սովորական օր չի, այլ ինչ-որ մեկի տարեդարձը կամ հիշատակի օրը, ինչ-որ կարևոր իրադարձության կամ աղետի հիշեցում...
-
16.03.2024|
17:02
Դրամի փոխարժեքը բարձրացրին, ու հիմա բողոքում են այլ երկրների համեմատ անմրցունակ լինելուց, մասնավորապես՝ ՏՏ-ն։ Բայց քպականները ՔՊ չէին լինի, եթե այս ամենի մեջ չմեղադրեին տնտեսվարողներին՝ անբարեխիղճները տների ու ծառայությունների գները թանկ են պահում։ Բայց սրանով չեն սահմանափակվում ու պատրաստվում են երկրորդ հուժկու հարվածը հասցնել՝ վերացնում են բանկային գաղտնիքը։ Սրա հետևանքով ոչ միայն բիզնեսները, այլ անհատներն էլ են խուսափելու մեր երկրի հետ գործ ունենալուց։
-
16.03.2024|
16:50
Աշխարհի կառավարող ուժերը լավ գիտեն գիտելիքի և կրթական համակարգի իմաստն ու դերը մարդկության կյանքում, և, ըստ այդմ էլ, գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքը լակմուսի թղթի նման մի բան է՝ այս հարցում գլոբալ քաղաքականության հիմնական ուղղությունները պարզելու համար։