ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 
  • Հիմա կյանքն էլ էն համը չունի

    Հիմա կյանքն էլ էն համը չունի

    20.12.2023| 12:15
    Մեկ-մեկ սիրտս թթու ա ուզում։ Խանութինն ուտելու բան չի, բայց ես ծանոթներ ունեմ, որ համով թթու են դնում։ Գնում, մի փոքր բանկայով վերցնում եմ, բերում տուն, մի կտոր ուտում եմ, հետո կարող ա մի օր էլ սիրտս ուզի՝ մի կտոր ուտեմ, մնացածը մնում ա ամիսներով, փչանում ա, թափում եմ։
  • Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով

    Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով

    20.12.2023| 11:23
    Տավուշի մարզի հանրակրթական 50 դպրոցների շենքեր ջեռուցվում են բնական գազով, 24-ը՝ վառելափայտով, 2-ը ՝ էլեկտրական սարքերի միջոցով: Փայտ վառող վառարանները բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում. ուսումնական օրվա սկզբին վառարանները պետք է արդեն լավ տաքացած լինեն, թաց, խոնավ վառելափայտը դժվարությամբ է այրվում, քամու դեպքում դասարանները լցվում են ծխով, փայտի այրումից հետո վառարաններից մոխիրը հարկ է հեռացել և այլն։
  • Հայոց լեզու

    Հայոց լեզու

    20.12.2023| 10:37
    Լիբանանի մեղեսիկի երանգներով բլուրներուն դիմաց ի՜նչ հոգեխռով հուզումով կներկայանաս ինծի, Հայո՛ց Լեզու: Աչքերս կլեցվին դարերու հեքիաթախառն քու պատմությունով և ականջներուս կթրթռա հնչյուններուդ մեղեդին մեսրոպական: Ոչ մեկ լեզու այնքան կատարյալ է, որքան դու՛ն ես, Հայոց Լեզու: Մայրական սիրո քնքշությամբ հարկ է արտասանել քու բառերդ, կարենալ անկեղծ վայելելու համար անոնց համբուրելի գեղեցկությունը:
  • Մարդասիրության «փայլուն» դրսևորում

    Մարդասիրության «փայլուն» դրսևորում

    20.12.2023| 09:36
    Չկա օր, որ Արևմուտքից չիմանանք մարդասիրության, գթասրտության, բարոյականության որևէ փայլուն դրսևորում: Այսպես, Մոսկվայից Կուբա մեկնող ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ բացվել էր ստամոքսի խոցը, սկսվել էր ներքին արնահոսություն, այսինքն՝ մարդը մեռնում էր:
  • Էական փոփոխությունների հավանականություն ռուս-ուկրաինական հակամարտությունում

    Էական փոփոխությունների հավանականություն ռուս-ուկրաինական հակամարտությունում

    20.12.2023| 08:28
    Լինելու է նոր իրավիճակ, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Տեղաշարժն Արևմուտքի համար լավագույն իմաստով չի լինի, ինչպես այնտեղ ակնկալում են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է աշխարհի իր տեսլականը, որում Ռուսաստանը տեղ ունի ամենաուժեղ տերությունների շարքում, և որպես համաշխարհային ուժային կենտրոն մյուս երկրները պետք է հաշտվեն այս փաստի հետ։
  • Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով  մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք լինելու

    Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք լինելու

    20.12.2023| 07:26
    Ընդամենը ամիսներ առաջ ԱՄՆ-ը ռուս-ուկրաինական պատերազմի մասով ՈՒկրաինային ասում էր՝ կօգնենք ձեզ այնքան, ինչքան դա տևի՝ դրա անհրաժեշտությունը լինի (բառացի՝ as long as it takes).
  • Ինչպիսին է լինելու վերջնական հանգուցալուծումն ՈՒկրաինայի համար` վա՞տ, թե՞ շատ վատ

    Ինչպիսին է լինելու վերջնական հանգուցալուծումն ՈՒկրաինայի համար` վա՞տ, թե՞ շատ վատ

    20.12.2023| 06:55
    ՈՒկրաինական պատերազմի ելքը վճռված է։ Վճռված է, որովհետև ՈՒկրաինան չունի ռեսուրս ևս մեկ տարի նույն ինտենսիվությամբ շարունակելու պատերազմը։ Խնդիրը պարզապես այն է, թե ինչպիսին է լինելու վերջնական հանգուցալուծումն ՈՒկրաինայի համար` վա՞տ, թե՞ շատ վատ։
  •  Ընկճվածություն և  վհատություն

    Ընկճվածություն և վհատություն

    20.12.2023| 00:06
    Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ: Կռվեք նրա դեմ Իմ անունով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.12.2023| 00:01
    Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
  • Ինքներդ ձեզ, հավատու՞մ եք

    Ինքներդ ձեզ, հավատու՞մ եք

    19.12.2023| 21:04
    Գնալով համոզվում եմ, որ ադրբեջանական դպրոցներում պատմության հետ գործերը լավ չեն։ Հենց նոր ինձ գրում է ադրբեջանցի լրագրող և ասում, թե բա 1918 թվականին մենք են հայերին տվել «Իրիվանը»։