Գերմանիայում պատրաստվում են վերականգնել ժամկետային զինծառայությունը։ Ֆրանսիայում հայտարարում են, որ վերջին ժամանակաշրջանի իրենց ամենամեծ սխալը եղել է ժամկետային զինծառայությունից հրաժարվելը։ Նման մտքեր կան նաև ԱՄՆ-ում։
2009-ից սկսած՝ խիստ արևմտամետ ՀԿ-ական աշխատակիցների մի մեծ խումբ առավոտից երեկո, տարբեր իշխանավորների աջակցությամբ, գիտությամբ, թողտվությամբ ու իմացությամբ, հայ հասարակությանը «պատրաստում էին խաղաղության»` դրա մասին միջազգային մամուլում հոդվածներ տպելով և ուղեղների լվացման սեմինարներ կազմակերպելով:
ՀՀ բյուջեյից մեծ գումարներ են ծախսվել հայ-թուրքական սահմանային Մարգարա անցակետում մաքսատուն կառուցելու համար, փոխարենը զրո աշխատանքներ թուրքական կողմից։
Սա բացառիկ լուսանկար է` 1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերից, երբ հայերը խանդավառված ազատության, հավասարության, եղբայրության կեղծ կարգախոսներով, ողջունում էին սիոնա-երիտթուրքական հեղափոխությունը։
Պոեզիան որակյալ գինու նման խմում ես ջերմանում, քեֆովանում ու հետո դեռ երկար ժամանակ բերանիդ մեջ զգում ես նրա անուշ համը, որ այլևս չես շփոթի ոչ մի համի հետ։
Հիշում եմ, դպրոցական տարիներին, «Սամվել»-ն այդպես էլ չկարդալով, կարողացա երկու բառով համոզել գրականության, լուսահոգի մեր ուսուցչուհուն, որ, այնուամենայնիվ, կարդացել եմ:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ողջունում է Թուրքիայի դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում։ Սա նշանակում է, որ չնայած ՀԱՄԱՍ-իսրայելական հակամարտության հարցում առկա տարաձայնությանը (խոսքը ավելի շատ անգլո-ամերիկյան ներքին տարաձայնության մասին է, որտեղ Թուրքիան դիրքավորված է բրիտանական ճամբարում), Թուրքիան ԱՄՆ-ի համար շարունակում է առանցքային դերակատար մնալ Կովկասի և Կենտրոնական Ասիայի ստրատեգիական պլաններում։
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...