ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 
  • Հորաքույրս այդպես էլ չիմացավ, որ իր երեխաներն էլ մնացին դպրոցում

    Հորաքույրս այդպես էլ չիմացավ, որ իր երեխաներն էլ մնացին դպրոցում

    07.12.2023| 10:01
    Այսօր ուզում եմ գրել, իմ սիրելի, խելացի, գեղեցկուհի, բարի, լուսահոգի հորաքրոջ մասին։ Նա յուրահատուկ անձնավորություն էր, նրա նմաները, ցավոք, շատ քիչ են, և դա կհաստատեն բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել շփվելու նրա հետ։
  • Երկրաշարժը չավերեց, երկրաշարժը բացահայտեց մեր մեջ ապրող տականքներին ու դրանց համար ճանապարհ հարթեց դեպի մեր խժռումը

    Երկրաշարժը չավերեց, երկրաշարժը բացահայտեց մեր մեջ ապրող տականքներին ու դրանց համար ճանապարհ հարթեց դեպի մեր խժռումը

    07.12.2023| 09:29
    1988 թվականից հետո , դեկտեմբերի 7-ի օրն ինձ համար մեռած և մեռնելու օր է։ Ասել, թե ատում եմ այդ օրը, սխալ կլինի, կասեմ`մեռնում եմ այդ օրը։
  • Ծառերը գաղտնապահ են. կտրես էլ, բան չեն ասի

    Ծառերը գաղտնապահ են. կտրես էլ, բան չեն ասի

    07.12.2023| 08:38
    Սա Պրոսպեկտն ա։ Երկու ժամ առաջ ես հենց ստեղով անցնում էի։
  • Վերջին նախկինի հեռացումը

    Վերջին նախկինի հեռացումը

    07.12.2023| 07:37
    Նախկինները հեռանում են. պրոցեսը, ըստ էության, ավարտվում է։ Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է։ Կա բնական ընթացք, որը կոչվում է դարաշրջանի փոփոխություն։ Նիկոլի դարաշրջանը վերջանում է։
  • Շուստրիության ածանցյալները

    Շուստրիության ածանցյալները

    07.12.2023| 06:55
    Ո՞րն է մեր ազգային մենթալիտետի ամենազզվելի գիծը․ հայկական կեղծ շուստրիությունը։ Ինչու՞ կեղծ, որովհետև այդ գիծը միայն մենք ենք համարում շուստրիություն, իսկ իրականում այն հաբռգածություն է՝ խաբեության, ինքնախաբեության, լկտիության ու հանդգնության ակնհայտ տարրերով։
  • Կյանքի կերակուրը

    Կյանքի կերակուրը

    07.12.2023| 00:10
    Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք: Սրանք Իմ խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին: Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու վսեմ միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն է տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական ուժը մեկից անցնում է մյուսին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.12.2023| 00:01
    Հեռացրու մեզանից, Տեր, սատանայի խաբեությունները, և բոլոր սուրբերիդ բարեխոսությամբ՝ խորտակիր նրա բռնությունը:
  • Այնուամենայնիվ, ծանոթացե՛ք քեռի Արամին

    Այնուամենայնիվ, ծանոթացե՛ք քեռի Արամին

    06.12.2023| 21:04
    Արամ Սարոյանի կամ քեռի Արամի անունը հայությանն ու աշխարհին հայտնի դարձավ Վիլյամ Սարոյանի շնորհիվ: Մեծանուն գրողը իր ստեղծագործություններում, հուշերում ու զրույցներում հաճախ է անդրադարձել իր մորեղբորը , որի հետ կապված էր վաղ մանկությունից մինչև իր կյանքի մայրամուտը: Այն մորեղբորը, որը Ֆրեզնոյի իր փաստաբանական գրասենյակում ընդունել էր Զորավար Անդրանիկին ու աչքերը լցրել ազգային հերոսից ստացած տպավորություններից (Վ.Սարոյան, «Հայաստանի Անդրանիկը»):
  • Նաիրի Հախվերդի. Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի

    Նաիրի Հախվերդի. Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի

    06.12.2023| 20:33
    Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել Նաիր Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար:
  • Սարսռեցնող վկայություն

    Սարսռեցնող վկայություն

    06.12.2023| 20:03
    Սպիտակի երկրաշարժից հետո մի սարսռեցնող վկայություն էին պատմում: