01.12.2023|
06:57
Երևանի կենտրոնում բնակվողները բոլորը դոլարային միլիոնատերեր չեն: Եթե քաղաքացին թոշակառու է կամ ստանում է սովորական աշխատավարձ, բնակվում է կենտրոնում արդեն վաղուց, բնակարանն էլ ստացել է ոչ թե անկախության ժամանակ, այլ ձրի, խորհրդային կարգերի ժամանակ և ունի համեստ մի մեքենա իր կենցաղային կարիքները հոգալու համար, ինչպե՞ս է վճարելու 160 000 դրամ կայանատեղիի համար: