Այո, շատ արցախցիներ իրենց բնօրրանից բռնի տեղահանվելու և Հայաստան տեղափոխվելու պատճառով բազմաթիվ հարցեր ունեն, որոնք մեկ ամիս առաջ տալ չէին կարող և պատասխաններ էլ չէին ստանա: Բայց աստիճանաբար հոգեբանական շոկն անցնում է, և հասունանում է պատասխաններ ստանալու պահանջը:
Հետաքրքիր պրոյեկետ էր դա, թե ինչպես ՖԲ-ի գործիքակազմով հնարավոր եղավ արժեպղծել մի ողջ հանրույթ, նրա՝ չպղծված էլիտայի մնացյալ մասը, նրա ինքնապաշտպանության բնազդը և որպես դրա արդյունք՝ պետականազրկել Արցախը, հանձնել հողեր, ունենալ հազարավոր զոհեր, շարունակել հանձնումը՝ ապրելով առօրեկան, կենցաղային կյանքով:
Ականջները խորքային ձայները լսելու և աչքերը աննկատ բաները տեսնելու համար են։ Երբ իրավիճակը շատ է բարդանում, զգայական ու մտավոր լուծումները, այլևս ելք չունենալով, իրենց տեղը զիջում են գերգիտակցականին։
Ասում եք` «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։
Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ` անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ` սպիտակ ցեղասպանություն։
Տեսնես ինչի՞ց է, որ Դիլիջանին ամենաշատը նվիրած ու նվիրված ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ իր անվամբ ո՛չ մի հիշատակ չունի իր ծննդավայր քաղաքում՝ փողոց, արվեստի դպրոց, մշակույթի տուն կամ թանգարան:
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...