.Ռուբեն Վարդանյանը գալիս էր Հայաստանը «Թաթարստան» դարձներ, բայց Ալիևը բռնեց, քանի որ դե Ալիևն անկախ ՀՀ-ի կողմնակից է, ու կապ չունի, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:
Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարեցնում է իր գոյությունը:
Արցախի 5-րդ և վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024 թ. հունվարի 1-ը ամբողջովին լուծարվում է պետական համակարգը։
Սփյուռքի համախմբումը, բոլոր ճակատներում իրականացվելիք աշխատանքների ճիշտ ու գրագետ համադրումը, լուրջ ճակատ կարող է ստեղծել նոր վտանգները չեզոքացնելու համար։
Երանի այն հիմարին, ով հավատում է, թե Արցախում աշխատած «ոսկե սցենարը» թշնամին կծալի, կդնի տակն ու կմոռանա:
Չափազանց նենգ ու ճկուն է գործում, բացի այն, որ մոռանալու դեպքում միշտ էլ կգտնվի մի դավաճան, ով կհիշեցնի նրան:
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...