Ամբողջ 30 տարի մեր արժեհամակարգը այլանդակեցին, ինչպես կարող էին։ Փոխանակ հայրենատեր դաստիարակելու ու ամեն ինչ անելու, որպեսզի մեծ ներգաղթի պայմաններ ստեղծվեին, արեցին ամբողջովին հակառակը։ Հայը պառակտվեց, իրար ատելը դարձավ սովորական երևույթ, սկսեցին պաշտել ներմուծվող «իդեալներ», որոնք մեզ հետ ամենևին առնչություն չունեին և չունեն։
Պաշտոնական Մոսկվայի փոխարեն, հետևանքների մասին բավական թափանցիկ ակնարկեց Մարգարիտա Սիմոնյանը՝ ասելով, որ «Իրենց բոլորին Սաակաշվիլիի ճակատագիրն է սպասվում»…
Սիրելի արցախցիներ, մի՛ ընկճվեք առանձին հակամարդկային դեպքերից, գերակշիռ մասը սթափ է մտածում, ունի ազգային դիմագիծ, ծանր է տանում ձեր վիշտը` համարելով այն համազգային։
Մեծատառով Պատմությանը հայտնի են Նիկոլներ, ասենք՝ Դուման, Գալանտերյան, Թորոսովիչ, այլք։ Եվ, որքան էլ անհավատալի լինի, Սա։ Բայց Սրան չեմ անդրադառնալու․ գրչիս թանաքն ափսոս է։ ՈՒզում եմ պատմել Թորոսովիչի մասին, թե ինչու՝ վերջում կասեմ։
Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով...
Արցախում երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած, արտաքին գործերի նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանցիներին հանձնվելու քայլը առաջին հայացքից կարող է անձնազոհություն թվալ, իբր պաշտպանելու մյուսներին, սակայն այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի...
Ես ամեն ինչ չէ, որ գիտեմ. գուցե Շահրամանյանի գլխին հիմա ատրճանակ են պահել, որ ստորագրի Արցախի լուծարումը, գուցե Արցախում դեռևս գտնվող խաղաղ բնակչությանը պատանդ են պահել, որպեսզի Արցախը դեյուրե էլ վերացնեն, գուցե...
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...