Չի բացառվում, որ ինչպես 2020-ին, այնպես էլ այսօր, սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն, ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020-ին, այն է՝ Արցախի ամբողջական հանձնում, փորձ է արվում իրականացնել այժմ։
Արցախը հրետակոծվում է՝ իբր ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց: Արցախի զինուժը դիմակայում է: Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով:
1,5 ժամ է` Արցախում հրետակոծություն է, Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են, իսկ հայաստանյան տիրույթից ոչ մի պաշտոնական արձագանք, գնահատական, միտք, ձայն չկա։
Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։
ՈՒշադիր կարդացեք, թե ինչ են հայտարարել Բաքվում. Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին, բայց, անշուշտ, իրենց պայմաններով:
Անլուրջ է մեր հասարակությունը։ Չի լրջանում և, կարծես, դրա հույսն այլևս չկա: Իսկ մշտական անլուրջը, անսթափը, ոչ խոհեմը պարզապես ապուշն է: Այո՛, ընդհանրական մեր վիճակն ապուշության շրջագծում է:
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...