-
02.09.2023|
09:55
Սիրելի Արցախի քոյրեր եւ եղբայրներ,
Այսօր Լիբանանէն դուրս կը գտնուիմ, բայց որպէս Լիբանանահայ, կը միանամ իմ գաղութին «Մենակ Չէք» նախաձեռնութեան՝ որպէս զօրակցութիւն ձեր իւրաքանչիւրին:
Արցախի տագնապը բոլոր հայութեանն է եւ «Մենակ Չէք» կուգայ գօտեպնդելու Արցախի տագնապի համահայկական տարողութիւնը:
-
02.09.2023|
09:10
Սոցցանցերում թշնամու դեմ կռվում կյանք տված տղաների հարազատներին ուղղված ցավակցական խոսքեր են, ինքս էլ եմ միանում՝ թող նահատակների հոգին հավերժ լույսերի մեջ լինի։
-
02.09.2023|
08:41
Միայն այսօր ունենք 3 զոհ, 2 զինվոր կյանքի համար պայքարում են, իսկ Թալինում և Երևանում (Մոնումենտ) համերգներ են:
-
02.09.2023|
08:19
Երևանի զբոսայգիներից մեկում համերգ է, զվարճալի համերգ: Գյումրիից ինչ-որ խումբ ուրախացնում է երևանցիներին: Սա դեգրադացիայի բացարձակ օրինակ է, դիտավորության արդյունք:
-
02.09.2023|
07:15
Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։
-
02.09.2023|
00:08
Ես եմ ձեր Տերը:
Վերջացավ:
Նշանակում է` իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց Ես էլ իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովել ձեր պաշտպանությունը:
-
02.09.2023|
00:01
Միջնորդ փրկության, հույսի գրավական, տիեզերքի լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, մեր զգայարաններին դրոշմ։
-
-
01.09.2023|
21:20
Արդեն երեք տարի է սեպտեմբերի 1-ին և ընդհանրապես բոլոր տոներին իմ աչքին Աբգարն է:
Այսօր դպրոցի առաջին օրն եմ հիշում: Ավելի ճիշտ երկու առաջին օրերը:
-
01.09.2023|
21:11
Արցախում նոր ուսումնական տարին մեկնարկում է պաշարման պայմաններում: