-
07.08.2023|
18:01
Գետանցի մոտ մեկը խնդրում է աշխատողին, թե՝ փող չունեմ, բայց խնդրում եմ ինձ էլ անցկացնել գետի մյուս ափը։
Աշխատողն էլ թե՝ եթե փող չունես, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե գետի որ ափին ես։
Հիմա մերն է՝ Արևելքն է լա՞վ, թե՞ Արևմուտքը։
-
07.08.2023|
17:34
Հայաստանում մոտ 50 հազար հեկտար ասեղնատերև անտառ՝ սոճուտ է ոչնչանում։
Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը հիվանդությունն է, որի դեմ կառավարությունը փաստացի պայքար չի տանում։
Մինչդեռ շտապ պետք է վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել, կամ ջերմային (+56 և ավելի աստիճան) հատուկ մշակման ենթարկել։
-
07.08.2023|
17:00
«Կ՛ապրինք անբացատրելի զգացումներ, որոնք շատ են եւ խօսուն: Չեմ կրնար ներկայացնել անոնց ծաւալը, որպէսզի կարենաս լաւ կերպով հասկնալ մեր վիճակը Արցախի մէջ»:
-
07.08.2023|
16:21
Ով անարգում է Ինձ եւ Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը:
Հովհ.13;48
Քրիստոնեության Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Սուրբ Եկեղեցին հանապազ քարոզում է Աստծո Խոսքը՝ պահպանելով Կենդանի Աստծո և հավատացյալի միջև կապը:
-
07.08.2023|
14:37
Երեկ Արցախի հանրապետությունում դավաճան Նիկոլի ստվեր աշխատողին հանձնարարվել էր շարունակել Նիկոլի հանցագործությունների պարտակումը, արդարացումը, որի նպատակը ՀՀ քաղաքացիներին էլի շփոթեցնելն ու շեղելն է արդեն ընտրած իրական ուղուց (ՀՀ բնակչության 94 %-ից ավելին դեմ է Արցախն Ադրբեջանին հանձնելուն)։
-
07.08.2023|
14:14
Արցախում այսօր սով է, իսկ Հայոց հեռուստաալիքներով շարունակ գայթակղիչ ուտեստներ են պատրաստում ու վայելում՝ «վայ չուտողին» ասելով։
-
07.08.2023|
14:01
Նիկոլամերձ շրջանակներից շտապել են Արայիկ Հարությունյանին «անաղուհաց» անվանել՝ Փաշինյանին ուղղված երկչոտ քննադատության համար:
-
07.08.2023|
13:02
Քաղաքական ուժերի մեծ մասի մոտ մի այսպիսի հնարք եմ նկատել՝ իրենց նախաձեռնությունները հաայտարարել ապաքաղաքական ակցիաներ։ Սա անում են, քանի որ, ըստ ընդունված միֆի, հանրության մեծամասնությունը խուսափում է «քաղաքական» բառից։ Այսինքն, փորձ է արվում շրջանցել «ապաքաղաքականի» արգելքը։
-
-
07.08.2023|
12:18
Արցախյան առաջին պատերազմի օրերին Լաչինի միջանցքը երեք տարի արգելափակված էր Ադրբեջանի կողմից, և այն բացվեց ոչ թե միջազգային հանրության, այլ մի խումբ հայ մարտիկների կողմից 1992թ. մայիսի 17-19-ը ընկած ժամանակահատվածում: