12.07.2023|
20:25
Ինչ-որ մի պահից Էրդողանը հավանաբար համարել է, որ այս պատերազմում Ռուսաստանը պարտվելու է, և որոշել է անցնել կշեռքի ծանր նժարի կողմը, ինչն էլ լինելու է ճակատագրական սխալ ոչ միայն իր, այլև Թուրքիայի համար: Իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել նույնիսկ նրան, որ հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի սրբերից Պաիսիոս Աթոսացու մարգարեությունը` Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր պատերազմի վերաբերյալ, դառնա իրականություն: