Մեկ տարի առաջ այս օրը ավարտեցինք համահայկական դրամահավաքի շնորհիվ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի ընտանիքի համար գնած բնակարանի թղթաբանությունը։ Արդեն մեկ տարի է այս ընտանիքը, մեր բոլորի սրտացավության շնորհիվ, իր սեփական տանիքն ունի։ Պետությունը չէր կարողանում իրապես հերոսի ընտանիքի բնակարանի հարցը լուծել, օրենքներ էին մեջբերում, դրույթներ ցիտում։ Թղթով ճիշտ էին, բարոյականությամբ՝ չէ։
Արդեն ավելի քան կես ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության լիակատար արգելափակումը Արցախի հայ բնակչության նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Ադրբեջանի կողմից: Արցախում Հայաստանից մինչ այդ բերված, պահեստավորված պարենային և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները, վառելիքը գնալով սպառվում են և հեռու չէ այն օրը, երբ դրանցից այլևս ոչինչ չի մնա: Իսկ հետո՞…
Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել: Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջն այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք ինչ էլ որ պատահի:
Բարի՜ լույս, օրհնյալ, Խաղաղ և անփորձանք օր ամենքիս
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկիչ մեր,
Քո անվան մեծ փառքի համար, Տե՛ր, փրկի’ր մեզ, և քավի՛ր մեր մեղքերը:
Ընկերոջս՝ նկարիչ-դիզայներ Աշոտ Համբարձումյանի հետ երեկ մասնակցեցինք Եղվարդի Արվեստի դպրոցում Պատկերասրահի բացմանը: Հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց ցուցադրությունը՝ եղվարդցիների բազմաժանր ստեղծագործությունը, գեղարվեստական ընկալումների ինքնատիպությունն ու կատարողական վարպետությունը:
Արցախի շրջափակումը Ադրբեջանը նախաձեռնեց 200 օր առաջ։ Հիմա այն արդեն պաշարված է։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցիչն ադրբեջանցի իր կոլեգայի հետ բանակցել է 120 հազար պատանդի առկայությամբ։
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...