ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 
  • «Վեոլիա Ջուր»-ն ու իր տնտեսությունը

    «Վեոլիա Ջուր»-ն ու իր տնտեսությունը

    04.06.2023| 21:09
    Սա «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի «տնտեսությունն է»: Այն հայտնաբերվել է ասֆալտի տակ: Տարիներ շարունակ, ասֆալտի տակով, սովորական ռետինե շլանգներով մարդիկ անցկացնում են ահա այսպիսի «ջրագծեր»: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ «ջրագծերի» մի մասն «օրինականացված է»՝ առկա է ջրաչափ: Իսկ, թե որտեղից, ինչպես և ինչ խողովակով է ջրաչափ մտնում «օրինական» ջուրը որևէ մեկին չի հետաքրքրում: Այսինքն, նայելով այս նկարներին կարելի է եզրակացնել, որ ցանկացած անձ, որն ունի ռետինե շլանգ և նպատակասլաց է, կարող է ասֆալտի տակով իր բնակարան ջուր անցկացնել: Իսկ այդ գործողության օրինականացումն անձի խղճի վրա է՝ կարող է օրինականացնել, կարող է նաև չօրինականացնել:
  • Ֆրիտյոֆ Նանսեն

    Ֆրիտյոֆ Նանսեն

    04.06.2023| 21:07
    Երբ Եվրոպայի հետ հաստատվեցին ավելի սերտ հարաբերություններ, հատկապես հյուպատոսների ու միսիոներների միջոցով, այլևս հնարավոր չէր աշխարհին անտեղյակ պահել հայկական լեռներում ու հովիտներում տեղի ունեցող դեպքերի մասին: Եվրոպայում սկիզբ էին առել աճող զայրույթով բողոքի ձայները ընդդեմ թուրքերի՝ թախանձելով օգնության ձեռք մեկնել իրենց քրիստոնյա եղբայրներին: Անգլիայում Գլադսթոնը (բրիտանացի պետական գործիչ և գրող, չորս անգամ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը) 1876 թվականին գրեց ցասումից բաբախող հռչակավոր իր բողոքն ընդդեմ թուրքերի չարագործությունների:
  • Պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ

    Պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ

    04.06.2023| 21:06
    Գյուղն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
  • Երբ մարդկային ողբերգությունը մյուսների համար դառնում է ինքնահասատման ճանապարհ

    Երբ մարդկային ողբերգությունը մյուսների համար դառնում է ինքնահասատման ճանապարհ

    04.06.2023| 21:04
    Ի՞նչ կուզենայի... Ես կուզենայի, Որ մարդիկ իրար լավ հասկանային, Որ ամեն ծնունդ Համաշխարհային փառատոն դառնար, Եվ ամեն մի մահ` Կորուստ հռչակվեր համաշխարհային: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
  • ՈՒ՞ր ես, Չարենց

    ՈՒ՞ր ես, Չարենց

    04.06.2023| 20:58
    -Ես ձեր բիբերի մեջ եմ, շուրթերին ու լեզվին, հեռվում մի որոնեք: Ինձ որ ճշմարիտ փնտրող լինեիք, չէիք կորցնի: Ես, ինչպես միշտ, Հայաստանում եմ: ՈՒղղակի՝ ինձ սպանող ու աչքից հեռու մի խուլ տեղ թաքցնող ստահակները ամեն ինչ գաղտնի պահեցին, բայց նրանց գործը շարունակողները տեղս գիտեն: Պինդ հարցնող չկա:
  • Վիշապագորգի նիրհյալը

    Վիշապագորգի նիրհյալը

    04.06.2023| 09:27
    Քառաշերտ հսկվող առանձնատան մուտքի դարպասների բացվեցին «ուշադրությո՛ւն, զգա՛ստ, պատվի ա՛ռ» հրահանգով: Արդեն տևական ժամանկ էր, հենց ճռռալով բարձրանում էին առանձնատան սրբազան տարածքը քաղաքից բաժանող դարպասները, ոստիկանանները կտրուկ թողնում էին սեղանի խաղերը, զրույցները՝ փողի, սիրուն կանանց, խաշի ու լավ կյանքի մասին խոր փորձագիտական վերլուծությունները և մի մարդու պես շարվում էին կողք կողքի: Դա նրանց ծառայության հիմնական, ավելի ճիշտ՝ միակ գործառույթն էր: Ապրում էին այդտեղ, ուտում-խմում, դոմինո, նարդի կամ բլոտ էին խաղում՝ բազալտե սառը եզրաքարերին նստած:
  • Չարագուշակ

    Չարագուշակ

    04.06.2023| 09:25
    Հայաստանի Երրորդ Հանրապետությունը մահացել է։ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրումը հաղթանակի, արժանապատվության, վեհության, ինքնասիրության, ինքնահարգանքի, հպարտության մասին մեր ճարտարապետության վերջին 35 տարիների ամենավեհ պատումն էր։
  • Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի աշխատողների մոտ  «շաբաթն ուրբաթից շուտ է գալի՞ս»

    Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի աշխատողների մոտ «շաբաթն ուրբաթից շուտ է գալի՞ս»

    04.06.2023| 09:24
    Ինչպես գիտեք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ՝ իբր ես վիրավերել եմ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին, որին անվանել եմ «անգրագետ», «ստախոս», «գրագող», «ոչ կոմպետենտ», «փնթի»...
  • Այդպես միշտ պետք է թքեն երեսիդ, իսկ դու կուլ տաս այդ նվաստացումն ու քութիկի պես ծառայես դրանց
  • Աստվածային համբերություն

    Աստվածային համբերություն

    04.06.2023| 00:20
    Տե՛ր, Քեզ նման արա մեզ: Կերտի՛ր մեզ Քո նմանությամբ: