ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 
  • Եթէ խաղաղութիւն փափաքում էք պէտք է պատրաստ լինէք պատերազմի

    Եթէ խաղաղութիւն փափաքում էք պէտք է պատրաստ լինէք պատերազմի

    15.05.2023| 22:23
    Արտաշէս Ա. արքան երբեք չյանձնեց Մեծ Հայքի որեւէ շրջան, որ «խաղաղութիւն» լինի։ Տրդատ Գ. թագաւորը երբէք չյանձնեց հայրենիքի որեւէ շրջան Սասանեան Պարսկաստանին, որ «խաղաղութիւն» լինի
  • ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

    15.05.2023| 22:19
    Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։ Հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանության, էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում:
  • Շատ է պնդերես, անդուր, անդեմ ու չտես

    Շատ է պնդերես, անդուր, անդեմ ու չտես

    15.05.2023| 10:55
    Միշելը հայտարարեց բանակցությունների այս փուլի արդյունքները։ Ինչպես և սպասելի էր, մեզ համար ոչ մի հուսադրող կետ չկար։
  • Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է

    Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է

    15.05.2023| 10:53
    Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ:
  • Էպոս հիշեցնող այս հուշագրությունը կարելի է անվերջ կարդալ ու անվերջ փառավորվել

    Էպոս հիշեցնող այս հուշագրությունը կարելի է անվերջ կարդալ ու անվերջ փառավորվել

    15.05.2023| 10:52
    Սիբիրցի պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի հուշագրությունը տեղ-տեղ էպոս է հիշեցնում: Այն կարելի է անվերջ կարդալ ու անվերջ փառավորվել, ինչպես ինքս էի փառավորվում ամեն էջը թարգմանելիս:
  • Եզակի հարց, որով իր ծագման առաջին օրերից զբաղվել են աշխարհի խոշոր տերությունները

    Եզակի հարց, որով իր ծագման առաջին օրերից զբաղվել են աշխարհի խոշոր տերությունները

    15.05.2023| 10:48
    Հայկական հարցը, որը բացառապես վերաբերում է Արևմտյան Հայաստանին, միջազգային դիվանագիտության պատմության մեջ այն եզակի հարցերից մեկն է, որով իր ծագման առաջին օրերից զբաղվել են աշխարհի խոշոր տերությունները:
  • Նախ հոգևոր

    Նախ հոգևոր

    15.05.2023| 00:04
    Ինչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»: Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ Ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.05.2023| 00:01
    Տե՛ր,ես կանգնած եմ քո առջև առանց ձևականությունների։ Խնդրում եմ, ներիր ինձ իմ մեղքերը, ես զղջում եմ արարքներիս համար։ Խնդրում եմ, ներիր ինձ։
  • «Թեհրան-43»-ն ու չորս մեծագույն հայերը

    «Թեհրան-43»-ն ու չորս մեծագույն հայերը

    14.05.2023| 20:01
    Ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի ու Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43»-ը, որ խորհրդային կինոյի երևելի գործերից է, նշանավորվել է մեկ ընդհանուր տարածքում, մեկ ընդհանուր կտավի մեջ չորս խոշորագույն հայի մեկտեղումով։
  • Ծագումնաբանություն, կամ` դեպի մեր արմատները

    Ծագումնաբանություն, կամ` դեպի մեր արմատները

    14.05.2023| 19:56
    Հեթանոսական ժամանակները, ինչպես առաքյալներն են հաստատում, մարդկության մոլորության ժամանակներն էին և ոչ թե հոգևոր մեր սկիզբը: Որովհետև ո՛չ Ադամը, որ տեսնում էր Աստծուն, և ո՛չ Աստծո սիրելի Նոյը հեթանոս լինել չէին կարող: Ադամից սկսած տասը սերունդ մոլորվեց մեղքերով ու վայրագ կրքերով, այդպես փչացան, և այդ պատճառով եղավ ջրհեղեղը: Միայն Աստծո խոսքը լսող և կատարող Նոյը փրկվեց իր ընտանիքով: Եվ ամենքն էլ այսօր Աստվածապաշտ նույն Նոյի զարմերն են, ողջ մարդկությունը: Հեթանոսությունը, ուրեմն, Նոյի զարմերի` Աստծուց հեռանալու, տգիտորեն կամ ստվերային կարգով երևույթները քննելու կամ, ավելի հետո, մեծազոր մարդկանց որպես աստվածություն կռապաշտելու հետևանքով եղավ: Կամ արքան մահվան սպառնալիքով հրաման էր տալիս իր վաղամեռիկ որդու արձանը պաշտել, դրան զոհեր մատուցել: Կամ ավելի խայտառակն էլ. աստվածներ էին համարում անբան անասունների արձանները և այլն: Իբրև թե անբան կենդանիներն են իրենց ստեղծել: Դրանք ամենքն էլ Աստծո տված բանականությունից, Բանից, այն է` ճշմարտությունից հեռանալու մեծ մոլորումներ, մեծ շեղումներ էին, որից մեր ժողովրդին հանեց Հիսուս Քրիստոսը` Բանը, որից է բանականությունը և խոսքը: Եվ բանականությամբ ու խոսքով է նաև մարդը տարբերվում անասուններից: