ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 
  • Երկակի ստանդարտների երկերեսանի քաղաքականություն

    Երկակի ստանդարտների երկերեսանի քաղաքականություն

    09.05.2023| 20:49
    Ալիևն ու իր շրջապատը վերջին ամիսներին շատ են խոսում ադրբեջանցի փախստականների Ղարաբաղ և Հայաստան վերադարձի մասին: Ռուսական ու եվրոպական կենտրոններում լուռ են կամ առանց դիրքորոշման անիմաստ մեկնաբանություններ են անում: Ի դեպ, հետաքրքիր է այն, որ ադրբեջանից տեղահանված հայ փախստականների վերադարձի մասին լռում են կամ էլ կրկին վերացական արտահայտություններ են անում մարդու իրավունքների մասին:
  • Ինչ-որ մեկը կմեղադրի նախկիններին, ինչ-որ մեկը՝ ներկաներին, մեկ ուրիշը՝ բոլորին միաժամանակ

    Ինչ-որ մեկը կմեղադրի նախկիններին, ինչ-որ մեկը՝ ներկաներին, մեկ ուրիշը՝ բոլորին միաժամանակ

    09.05.2023| 20:46
    Լույսը բացվելուն պես համացանցը կողողվի օրվա խորհուրդը արձանագրող հազարավոր գրառումներով ու նկարներով։
  • Հոգով ուժեղներն են գնում իմացյալ մահվան

    Հոգով ուժեղներն են գնում իմացյալ մահվան

    09.05.2023| 10:54
    2000 թ. հունվարի 19-ին` գիշերային ծանր հերթապահությունը հանձնելուց հետո, Տիգրանն ընկերների հետ գործուղվեց Արցախ։ Եղանակը անբարենպաստ էր և վտանգավոր թռիչքի համար։ Արհամարհելով բնության արհավիրքը` թռան վիրավոր զինվորներին օգնության և Սիսիանի լեռներում հայտնվեցին ձյունամրրիկի մեջ...
  • Նեմեսիսի հուշարձան լինելու է

    Նեմեսիսի հուշարձան լինելու է

    09.05.2023| 10:53
    Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։ Հենց հասան դրան՝ այլևս մենք դադարելու ենք Մարդ հանդիսանալ։
  • Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին

    Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին

    09.05.2023| 10:50
    ՈՒզում եմ հավատալ, որ ներքևի շարքի ծայրում նստած շեկ զորականը ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎՆ է: Այս մարդուց որևէ հիշատակ, որևէ լուսանկար չի պահպանվել: Ինչպե՞ս ու որտե՞ղ ավարտեց իր օրերը: Ինքը վկայում է, որ վերջում, 1919-ի ապրիլին, սիբիրյան ամբողջ վաշտից ողջ էին մնացել երկու արևմտահայ զինվոր և ինքը: Վկայում է, որ այդ զինվորները որոշեցին գնալ Ռուսաստան, իսկ ինքը մնաց փոքրիկ Հայաստանում, որի ազատագրության համար մի ամբողջ տարի հոգի էր տվել Անդրանիկի հրամանի տակ: Մեզ համար մի շատ թանկ բան էլ է վկայում: Ասում է, որ 1917-18-ին, երբ ռուսական զորքերը հեռանում էին Հայաստանից, իրենց հետ տանում էին Անդրանիկի լեգենդը: Ինքը հեռավոր Իրկուտսկում լսեց Անդրանիկի մասին, լսեց ու զարմացավ, թե ո՞վ է այդ մարդը, որի անունով են երդվում կազակները՝ Կովկասից մինչև Սիբիր: Լսեց ու որոշեց հասնել Կովկաս, մտնել Անդրանիկի հրամանի տակ: ՈՒ կովկասյան թշվառության մեջ ճանաչեց աշխարհի ամենահզոր ու ամենադժբախտ զորավարին: Ճանաչեց ու որդիական սիրով մինչև վերջ նվիրվեց նրան ու նրա հայրենիքին: Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին: Նույնիսկ նրա կողքին, ով առաջինը ձեր մտքով անցավ: Լսենք նրա վկայությունը Անդրանիկի վերջին զորամասի կազմավորման մասին (1918թ., մարտ-ապրիլ, Թիֆլիս):
  • Ներքին ներդաշնակություն

    Ներքին ներդաշնակություն

    09.05.2023| 08:25
    Հետևեք միայն Իմ առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից: Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ Իմաստությանը վստահելը` ձեզ խոնարհություն կսովորեցնի: Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ «Ես»-ը: Ո՛չ ավելի. մոռանալ «Ես»-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ:
  • Աստծո լույսը խնդրելու աղոթք

    Աստծո լույսը խնդրելու աղոթք

    09.05.2023| 00:01
    Առավոտյան այս աղոթք-խնդրանքն ընդունի՛ր, Տեր Աստված մեր։ Արդարության և իմաստության լույսդ ծագեցրու մեզ վրա, և մեզ արժանի արա լույսի որդիներ լինելու, որպեսզի Քո կամքի համաձայն ապրենք մեր կյանքը և առանց գայթակղության հասնենք ավարտին, որովհետև Դու ես մեր Տերն ու օգնականը և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս հավիտենից։ Ամեն:
  • Սա նախապայման չի՞, ա՛յ չմոներ

    Սա նախապայման չի՞, ա՛յ չմոներ

    08.05.2023| 21:32
    ՔՊ-ականներն իրար հերթ չտալով գոռում էին, որ թուրքերի հետ բանակցում են առանց նախապայմանների։
  • «Որդիների կանչ» ՀԿ-ն սկսում է ակտիվ պայքար. գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է

    «Որդիների կանչ» ՀԿ-ն սկսում է ակտիվ պայքար. գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է

    08.05.2023| 21:30
    «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սկսում է ակտիվ պայքար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ հիմնադիր անդամ ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ։
  • Վստահ եմ` կգա այն օրը, երբ կրկին գլուխներս բարձր և հպարտությամբ կշնորհավորենք միմյանց ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի ազատագրման առթիվ

    Վստահ եմ` կգա այն օրը, երբ կրկին գլուխներս բարձր և հպարտությամբ կշնորհավորենք միմյանց ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի ազատագրման առթիվ

    08.05.2023| 21:29
    Այս օրը, մեծ ոգևորությամբ զանգահարում և շնորհավորում էի Շուշիի ազատագրմանը մասնակցած բարեկամներիս և հայրիկիս՝ իսկապես դուխով գեներալ ընկերներին՝ մեր կենդանի լեգենդների, հաղթանակի արժեքը գիտակցողների ու գնահատողների տոնը և փառք ու պատիվ տալիս մեզ բարձին հանգիստ գլուխ դնելու հնարավորություն տված, դրա համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին...