Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 
  • Ի՛նձ նման վարվեցեք, ինձ նման ապրեցեք

    Ի՛նձ նման վարվեցեք, ինձ նման ապրեցեք

    07.02.2022| 10:57
    Նժդեհը, ինչպես տեսնում ենք, նույն ըմբռնումներով է ապրել` հոգևոր իր հայրերի սկզբունքով, քանի որ քահանայի որդի էր և տիրացուի թոռ:
  • «Պապլավոկ․13-րդ սեղան»

    «Պապլավոկ․13-րդ սեղան»

    07.02.2022| 10:55
    Քանի որ իմ նախատիպը՝ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը, չէր հանդուրժում իր երկիրը ճարակած գավառամտությունն ու պաթետիկ հայրենասիրությունը, որոշեցի շարունակել նրա վսեմ գործը և իմ խորաթափանց դիտարկումներն ու գերզավեշտալի մտահղացումները irates.am կայքի միջոցով ներկայացնել հայ հանրությանն ու համայն հայությանը, հուսալով, որ մեր ժամանակի տարաբնույթ հակահերոսները դարձի կգան և անկախ իրենց կամքից կդառնան երկրի ազնվասիրտ քաղաքացիներ:
  • Միրզաբեկյանց եղբայրների շենքը Բաքվում

    Միրզաբեկյանց եղբայրների շենքը Բաքվում

    06.02.2022| 16:44
    7-հարկանի այս շենքը կառուցվել է 1908-1915 թթ. Նիկոլաևսկի փողոցի թ. 11 հասցեով (այժմ՝ Իսթիգլալիյաթ փող.), ճարտարապետն է Վարդան Սարգսյանը: Սեփականատերերն էին ներկայիս Ադրբեջանի ծխախոտարդյունաբերության հիմնադիրներ Գևորգ և Միրզաջան Ռոստոմի Միրզաբեկյանցները (Егор и Мирзаджан Романовичи Мирзабекянцы):
  • Պահեցողության իմաստը հրաժարվելն է «մարմնի գործերից»

    Պահեցողության իմաստը հրաժարվելն է «մարմնի գործերից»

    06.02.2022| 11:29
    Հրաժարվում ենք մսից, ձկից և այն ամենից, ինչը կենդանուց է: Բա՞յց… սպասե՛ք, դա չէ պահքի նպատակը:
  • «Այրի կնոջ երկու լուման»

    «Այրի կնոջ երկու լուման»

    06.02.2022| 11:24
    Անմիտ մարդիկ կան, որ եզրահանգում են, թե այդ կինը իբր կորսվեց, քանի որ գոյատևելու իր վերջին հնարն էլ տվեց Աստծուն, թեպետ «երկու լումայով» Ի՜նչ գոյատևելու մասին կարող էր խոսք լինել:
  • Պետք է ներկայացվեն նպատակներին հասնելու ճանապարհները

    Պետք է ներկայացվեն նպատակներին հասնելու ճանապարհները

    05.02.2022| 16:07
    Լավագույն տարբերակն է այնքանով, որ այդ սակարկությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությունները կարող են ձևավորել համագործակցության նոր ֆորմատներ և դառնալ այդ բիզնեսների հաջողության երաշխիքը։
  • Աստված մարդացավ որպես չափանիշ

    Աստված մարդացավ որպես չափանիշ

    05.02.2022| 16:05
    «ՈՒ՞ր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը, որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից» (Հոբ. 35;11): Այսօր մարդիկ գաղափարների պակաս չեն զգում, գաղափարներ, որ լվանում են ու մաքրում ուղեղը ողջախոհությունից և օծում այն ապուշության յուղով:
  • Դավիթ Սարգսյան. Նվաստացուցիչ շահույթ եք կորզում սամալյոտ-սամալյոտ խաղալով

    Դավիթ Սարգսյան. Նվաստացուցիչ շահույթ եք կորզում սամալյոտ-սամալյոտ խաղալով

    04.02.2022| 16:42
    Երևան-Ստամբուլ-Երևան «աննախադեպ» չվերթի մասին լսելիս, դրան նվիրված հրճվանքը և ծաղկա-կոնֆետային թատրոնը դիտելիս, ակամայից հիշում եմ made in turkey անօդաչուները, բայրաքթարների վրա ցուցադրաբար իր ստորագրությունը դնող Բաքվի հաղթական զորահանդեսին էնվեր փառաբանող հրեշին, օդային ճանապարհով Արցախ տեղափոխված ահաբեկիչներին, հավանաբար, նաև զենք-զինամթերք, զինուժ, և աչքերիս առջև հառնում են բազում ավերածությունների և խլված կյանքերի դաժան պատկերներ:
  • Պարծենկոտը լցված է ինքնախաբեությամբ

    Պարծենկոտը լցված է ինքնախաբեությամբ

    04.02.2022| 14:54
    Ի՞նչ հոգով ենք մենք աղոթքի կանգնում Աստծո առջև, ի՞նչ կեցվածք ունենք այդ պահին, ի՞նչ ենք վկայում մեր անձի և ուրիշների մասին, ինչպե՞ս կարող է այնպես պատահել, որ մեկ ակնթարթում ի չիք դառնան մեր թվացյալ արժանիքները, որոնց վրա հույս էինք դրել. ահա այն հարցադրումները, որոնց պատասխանում է Հիսուսի կողմից պատմված «Փարիսեցին և մաքսավորը» առակը:
  • Վարդան Խարազյան. Կրակն ենք ընկել բոլոր հայերս մեր ձեռքը

    Վարդան Խարազյան. Կրակն ենք ընկել բոլոր հայերս մեր ձեռքը

    03.02.2022| 17:21
    Հայի հետ ապրելը կռիվ է, խոսելը՝ վեճ, հապա ո՞ւր գնաս, ո՞ւմ հետ խոսես: Կրակն ենք ընկել բոլոր հայերս մեր ձեռքը: Մի լավ օր իմ կյանքում չեմ հիշում, միայն նվաստացում՝ մանկությունից, հաշիվներ՝ դեռ դպրոցից, կռիվ՝ տանը, փողոցում, ավտոբուսում... Վաթսուն տարի ապրեցի Երևանում և տառացիորեն ամեն օր ուզեցի ինքնասպան լինել...