-
23.02.2021|
21:24
Ամենօրյա ռեժիմով ցույցերի, ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում է իրականացվելու՝ տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:
-
23.02.2021|
21:22
Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է. «Ի տարբերություն գործող իշխանական թափթփուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն:
-
23.02.2021|
21:20
2016-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու դրանից հետո տեղեկատվական պատերազմը հաղթած մարդու հետ գործ ունենք, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, ով այժմ կալանավորված է, այսպես ներկայացրեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
-
23.02.2021|
21:15
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն կալանավորվոծ Արա Սաղաթելյանի: Քաղաքագետ Կարեն Բեքարյանը պնդում է՝ այս ամբողջ ֆարսը պայթելու է։
-
23.02.2021|
21:14
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն կալանավորված Արա Սաղաթելյանի:
-
23.02.2021|
21:11
Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային «կրիմինալ» է որակել և հայտարարել, որ նրան բերման են ենթարկել խորհրդարան ներխուժելու համար, որը նախատեսված էր պետության հզորությունը ստուգելու նպատակով:
-
23.02.2021|
21:10
Այսօր առավոտյան «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում, որտեղ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացներ:
-
23.02.2021|
21:08
Դաշնակցական երիտասարդներն աղբարկղերով փակել են Խանջյան փողոցը։
«Մենք չենք համակերպվելու անհայրենիք Նիկոլի տեսակի հետ», - հայտարարեցին փողոց փակած երիտասարդները։
-
23.02.2021|
21:07
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է ոստիկաններին։ «Ես հստակ կոչ ունեմ ոստիկաններին՝ դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում», - նշել է Սաղաթելյանը։
-
23.02.2021|
21:04
Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ՝ Անկարայում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ ասուլիսում։