-
23.02.2021|
14:49
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը: Նոր կառավարության կազմին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ` 2:
-
23.02.2021|
14:48
Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։
-
23.02.2021|
14:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։
-
23.02.2021|
14:45
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո՝ հայտարարե; է ընդդիմադիր Գիգի Բոկերիայն:
-
23.02.2021|
14:41
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին՝ տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։
-
23.02.2021|
14:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվա բողոքի ակցիաները սկսել է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։
-
23.02.2021|
14:39
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 166-ով՝ հասնելով 170672-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
23.02.2021|
14:38
Տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը՝ Աժ-ում, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստի ժամանակ, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը։
-
23.02.2021|
12:20
Վրաստանի խորհրդարանը վստահության հարցով քվեարկելու է կառավարությանը, որի վարչապետի թեկնածու է առաջադրվել Իրակլի Ղարիբաշվիլին, որ մինչ այդ ՊՆ նախարար էր: Նա արդեն վարչապետ եղել է՝ 2013-2015-ին:
-
22.02.2021|
21:44
Գործ է, հարուցել են, ինչ է եղել, առաջին անգամ չէ՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունների հիման վրա գործ հարուցելուն։