-
16.02.2021|
20:50
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից և որոշումը դժվարությամբ է կայացրել։
-
16.02.2021|
16:28
Ռուսաստանում ՀՀ Դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել լրագրող Մարինա Բրուտյանի «Чугунный мост» գրքի շնորհանդեսը։ Վեպը հեղինակի առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է։
-
16.02.2021|
14:57
Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ կայքը:
-
16.02.2021|
14:40
Ըստ «Associated Press» գործակալության, իմպիչմենթի գործի վերջնական ավարտից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է վերադառնալ ԱՄՆ քաղաքական կյանք: Թրամփը կփորձի վերականգնել իր քաղաքական կշիռը երկրում: Առաջին հերթին նա մի քանի հարցազրույց կտա հանրապետականների հետ աշխատող լրատվամիջոցներին:
-
16.02.2021|
14:39
Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ նշանակվելուց առաջ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել։
-
16.02.2021|
14:38
Գյումրիում հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ անհայտ անձը ձվով հարվածեց հանրահավաքի կազմակերպիչներից մեկին և խաղաղ ցույցը վերածվեց ծեծկռտուքի:
-
16.02.2021|
14:31
Մարուքյանի համոզմամբ, ստացվում է, որ քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։
-
16.02.2021|
14:29
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 15-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:
-
16.02.2021|
14:28
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային ազատվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից՝ ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
-
16.02.2021|
14:25
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 136-ով՝ հասնելով 169391-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: