Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման դրույթներ չի պարունակում:
Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Ժամը 18:21-ին, երկրաշարժ է գրանցվել Երևանից 17 կմ հարավ: Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով:
Փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի բանակցությունները՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն. «Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարմանը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը՝ հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականության առնչությամբ:
ՊՆ վարչական շենքի դիմաց պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով իրենց հասանելիք գումարները: Նրանք նշում են, որ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է, որ գումարի տրամադրման խնդիրը թղթաբանության ճշգրտման հետ է կապված:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Հորդանանում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, ԱՄՆ դեսպանատները տարածել են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումներ...