-
09.02.2021|
20:27
Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ:՝ 102 կողմ, 1 դեմ ձայներով: ԱԺ 132 պատգամավորից գաղտնի քվերակությանը մասնակցել էր 103-ը: Քվեատուփում եղել 103 քվեաթերթիկ, ոչ մեկն անվավեր չի եղել։
-
09.02.2021|
20:25
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
-
09.02.2021|
20:21
Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ՝ Հայաստանին մեղադրելով գրեթե 30 տարիների, ինչպես նաև վերջին 44-օրյա պատերազմի ընթացում ադրբեջանական «օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների խախտումների մեջ։
-
09.02.2021|
20:07
«Ամերիկյան նոր վարչակազմը առայժմ փորձում է Իրանի միջուկային ծրագրի հարցում հստակ քաղաքականություն մշակել», - գրում է Reuters-ը՝ դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
-
09.02.2021|
20:04
Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ, հաջող ավարտից հետո կսկսվի արտադրությունը, այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նա է ղեկավարում նաև Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեն։
-
09.02.2021|
19:58
Ձնծաղիկներն ազդարարում են գարնան գալուստը։ Ծաղկավաճառները առաջարկում են, անցորդները անտարբեր չեն անցնում։ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Դրանց թվում է «դեղին ձնծաղիկը»։
-
09.02.2021|
19:56
Նախարարություններում‚ պետական կազմակերպություններում կատարվում է բյուջեների կրճատում։
-
09.02.2021|
14:44
Երեկ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ քննության առնելու Հայաստանի ջանքերը տնտեսական ու կառուցվածքային կարևորագույն բարեփոխումների շուրջ, որոնք կարող են զարկ տալ կայուն ու ներառական աճին և հնարավորություններ ընձեռել մեր երկկողմ առևտրային ու ներդրումային հարաբերությունների ծաղկման համար՝ տեղեկացնում են Երեւանում ԱՄՆ դեսպանատնից:
-
09.02.2021|
14:43
2021-ի փետրվարի 7-ին ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
-
09.02.2021|
14:42
«Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»: