ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գտնում է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է երկխոսություն ծավալեն, սակայն համագործակցության ներուժը «աղբամանն են նետել»:
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հստակ ձևակերպի երկրի արտաքին քաղաքական կուրսը, քանի որ Միացյալ Թագավորությունը և ԵՄ-ի, և ԱՄՆ֊ի հետ մերձավոր դաշնակից միաժամանակ լինել չի կարող, բրիտանական
The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
ՀԷՑը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին կհոսանքազրկվեն.
Երևանում՝
10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Երբ ես ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը պետք է անհապաղ հեռանա, ընդամենը արձանագրում եմ այն անհերքելի փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իրականում իր բոլոր գործողություններով, քայլերով և գաղափարներով համապատասխանում է թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` Հայաստանի և Արցախի հանդեպ։
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի հարցերով, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ, և ցանկանում է շարունակել երկխոսությունը՝ հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նախիջևանում, հանդիպում է ունեցել Ինքնավար Հանրապետության Գերագույն վեհաժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: «ԻՍՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ, նախարարը հանդիպման ժամանակ շեշտել է, որ շրջանի դերակատարությունը կենսական նշանակություն է ունենալու Կովկասի տարածաշրջանի համար:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Հորդանանում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, ԱՄՆ դեսպանատները տարածել են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումներ...