-
28.01.2021|
21:16
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ ծրագրված է:
-
28.01.2021|
21:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի առաջատար տերությունների հարաբերություններն «անգործունակ են»: ТАСС-ին հարցազրույցում՝ նա ասել է, որ ներկա իրավիճակը կարող է փոխվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների գագաթաժողովի միջոցով:
-
28.01.2021|
21:14
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի հետևանքով անմահացան շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ:
-
28.01.2021|
21:13
Մենք այլևս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի և բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ այդ աստիճան ինքնախաբեությունը կարևո՞ր է իրականությունից՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։
-
28.01.2021|
21:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լե Մուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
-
28.01.2021|
21:11
ԱԱԾ-ն այսօր բերման է ենթարկել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին՝ հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով՝ Բադասյանը ԱԱԾ է տեղափոխվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վարչապետի հասցեին սպառնալից հայտարարությունների համար:
-
28.01.2021|
21:09
ՄԱԿ-ի կառույցները Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում համապարփակ գնահատման առաքելության այցը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
28.01.2021|
21:08
Ռուսական կողմի միջնորդությամբ, Հայաստանի ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի՝ հայտնում է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
-
28.01.2021|
19:42
Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել էր Արցախի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցած կամավորների, որոնք պատերազմի ժամանակ իրենց պաշտպանական ամրությունները կառուցել էին հազարաշեն տանիքի եղանակով։
-
28.01.2021|
19:08
Այսօր Հայաստանի ամենանվիրական, ամենաթանկ զավակի ծննդյան օրն է։ Մեր պետականության, անվտանգության, ապահովության, խաղաղության խորհրդանիշը՝ բանակը, 29 տարի առաջ այս օրը կազմավորվեց։
րհրդավոր շանթուլափայ