-
27.01.2021|
22:39
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
-
27.01.2021|
22:38
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով 2020-ի նոյեմբերին ընդունած հայտարարությունը հետևողականորեն կատարվում է», - Դավոսյան շաբաթի շրջանակներում այսօր հեռավար ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
27.01.2021|
22:37
ՌԴ Պետդուման ԱՄՆ-ի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է 5 տարով։
-
27.01.2021|
22:35
Թուրքիայի ուժային կառույցները հաղորդել են «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալների ձերբակալության մասին։ ՊՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածներից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են։
-
27.01.2021|
22:33
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են վերելքի գծով և երկու երկրների երկխոսությունը պետք է շարունակվի։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները մշտապես հեռախոսազրույցներ են ունենում։
-
27.01.2021|
22:27
Թեհրանը իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ երկու ժամ բանակցելուց հետո «Ազատությանը» ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Բաքու, Մոսկվա այցելելուց հետո երեկ երեկոյան Զարիֆը ժամանեց Երևան, այստեղից մեկնելու է Թբիլիսի, հետո Անկարա։
-
27.01.2021|
22:11
Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում կարմիր թելի նման անցում է այն միտքը, թե իշխանությունը սեփական լեգիտիմությունը չափելու համար ինչո՞ւ պետք է խորհրդարանական ընտրությունների գնա:
-
27.01.2021|
22:08
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հունվարի 27-ին Այդին Քերիմովին Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել ու տեսահանդիպում անցկացրել նրա հետ:
-
27.01.2021|
22:06
Անմնացորդ նվիրումով է տարիներ շարունակ իր առաքելությունն իրականացրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը։
-
27.01.2021|
22:05
Բարձունքներ նվաճելու և հաղթանակներ տոնելու համար հրամանատարն ինքը պետք է խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ լինի։ Այդպիսի հրամանատարի կողքին զինվորները կանգնում են առանց վախի և պատրաստ լինում հաղթահարել ցանկացած փորձություն, ցանկացած մարտ: