-
27.01.2021|
13:44
Կառավարության առաջարկով փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Կառավարության որոշման մեջ ասվում է.
-
27.01.2021|
13:42
Ամերիկայում զուտ ներքին խնայողական գործակիցն իջել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում երբևէ գրանցված ամենացածր մակարդակի՝ տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ դնելով օտարերկրյա փողերից՝ Bloomberg հանդեսում գրում է Յեյլի համալսարանի դասախոս, Morgan Stanley Asia-ի նախկին նախագահ Սթիվեն Ռոուչը:
-
27.01.2021|
13:26
ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
-
27.01.2021|
13:24
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին կհոսանքազրկվեն.
Երևանում՝
10։00-16։00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գայի պող. 23 շենք:
-
27.01.2021|
13:23
Գանձասարի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 26-ին, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, նաև Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:
-
27.01.2021|
13:22
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
-
27.01.2021|
13:21
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
-
27.01.2021|
13:19
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները կարող են ճամփորդել օդային ճանապարհով դեպի Ռուսաստան՝ կոնկրետ օդանավակայաններ։ Այսօր կառավարության նիստում վարչապետն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համապատասխան որոշումն արդեն կայացրել են։
-
27.01.2021|
13:17
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
27.01.2021|
13:15
Այսօր Բաքվից Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ: