-
25.01.2021|
21:40
Ստամբուլում երեկ երեկոյան դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա: Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
-
25.01.2021|
21:39
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է, տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։
-
25.01.2021|
21:38
Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից՝ տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
-
25.01.2021|
21:37
Արտաքին քաղաքականության մեջ մենք խայտառակ «պռավալներ» ենք ունեցել, լրագրողների հետ զրույցում արձանագրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
-
25.01.2021|
21:36
Եթե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները լիովին չհաստատվեն, ռուսական պատվիրակությունը կհեռանա Ստրասբուրգից և չի մասնակցի ԵԽԽՎ նստաշրջաններին, լրագրողներին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
-
25.01.2021|
21:35
Այսօր Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը՝ հիբրիդային տարբերակով, որը թույլ կտա անդամներին հեռակա կամ անձամբ մասնակցել քննարկումներին։
-
25.01.2021|
21:34
ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հաստատվել է ԵԽԽՎ փոխնախագահ՝ հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
-
25.01.2021|
21:33
Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները, առանց որոնց ոչ մի հայանպաստ գործընթաց հնարավոր չէ իրականացնել, արդեն խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
-
25.01.2021|
21:32
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն այսօր հյուրընկալել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
-
25.01.2021|
21:30
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ։