-
21.01.2021|
22:14
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն:
-
21.01.2021|
22:12
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 21-ին տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Նրանք քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:
-
21.01.2021|
22:11
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին
հայտարարություններից։
-
21.01.2021|
22:09
«Նեզավիսիմայա գազետայի» լրագրող Յարոսլով Ինորոդցևն անդրադարձել է Արցախում եկեղեցիների և կրոնական ժառանգության պատկանելիության թեմային, ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն փորձում «ապահայկականացնել» քրիստոնեկան ժառանգությունը:
-
21.01.2021|
22:08
Ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)` 2021-ին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ավելի քան 1 միլիոն տոննա նավթ մղելու պայմանագիր են կնքել՝ հայտարարել է Ռուսական խողովակաշարային մենաշնորհի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Ի. Դեմինը:
-
21.01.2021|
22:07
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը:
-
21.01.2021|
22:06
Ալիևը ստերով իր ժողովրդի գլուխը լցրել է, թե Հայաստան չի եղել, Ադրբեջան եղել է, հիմա մենք էլ այսօր ասում ենք՝ այո, Շուշին ադրբեջանական է եղել, վաղն էլ մի ուրիշ բան ենք ասելու։
-
21.01.2021|
22:05
Մոսկվայում հունվարի 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
-
21.01.2021|
22:04
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը, հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
-
21.01.2021|
22:02
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջունել է ԱՄՆ վերադարձը կազմակերպություն: