-
20.01.2021|
13:03
Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը: Դոնալդ Թրամփի սկանդալային նախագահությունից ու սկանդալային հեռացումից հետո համաշխարհային մակարդակով գեներացվում են մեծ սպասումներ ԱՄՆ նոր նախագահից:
-
20.01.2021|
13:00
Դեռեւս 2020-ի դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով:
-
20.01.2021|
12:59
NPR պետական ռադիոկայանի, PBS NewsHour ծրագրի և Marist սոցիոլոգիական ընկերության համատեղ հարցման արդյունքներով՝ 47 տոկոսը համոզված է, որ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահներից մեկը:
-
20.01.2021|
12:58
Արցախի պատերազմի ժամանակ ձերբակալված և ավելի ուշ կալանավորված սիրիացի վարձկանները գտնվում են Հայաստանում, նրանք չեն հանձնվել՝ հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
-
20.01.2021|
12:57
Թուրքիան մարդասիրական օգնության և հեռուստասերիալների միջոցով ձգտում է ազդեցություն հաստատել աֆրիկյան երկրների վրա, գրում է Financial Times-ը։
-
20.01.2021|
12:55
Ինքնակամ շինություններ ունեցողները, եթե օրինականացնելու համար դիմեն մինչև հունվարի 31-ը, դրական որոշման դեպքում նրանց համար կգործեն կադաստրային նախկին ցածր արժեքները՝ ԱԺ-ում տեղեկացրեց Բաբկեն Թունյանը:
-
20.01.2021|
12:54
ԼՀԿ-ն կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։
-
20.01.2021|
12:52
Հայաստանի պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որ իր տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
20.01.2021|
12:51
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 165 221-ի, գրանցվել է մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
20.01.2021|
12:51
Այսօր Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը: Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք եղել է փոխնախագահ, Հարիսը կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը: