-
17.01.2021|
13:39
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնատար անձինք միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ արդեն իսկ սկսել են Իրանի հետ բանակցություններ վարել՝ հայտնել է Իսրայելական հեռուստաալիքը։
-
17.01.2021|
13:39
Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել՝ «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
-
17.01.2021|
13:38
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»։
-
17.01.2021|
13:37
Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
-
17.01.2021|
13:36
Ճանապարհային ապաշրջափակմամբ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր, նպաստում են այն ծրագրերին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կան. երկու երկրների միջև երկաթգծային կապը, եթե հնարավոր լինի՝ ավտոմոբիլային ճանապարհը, որն ավելի կարճ կլինի, քան ներկայիս Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:
-
17.01.2021|
13:35
Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացածների թիվն ավելացել է 157-ով, գրանցվել է 5 մահվան դեպք:
-
17.01.2021|
13:34
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած և Աժ նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
-
17.01.2021|
13:30
Հունվարի 15-ին, Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ եւ դստեր հետ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է «երկաթե բռունցքի եւս մեկ հարված»:
-
17.01.2021|
13:28
Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր երկրների լրտեսներով ու գործակալներով։ Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ։
-
17.01.2021|
11:40
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պնդել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որ կողմ կքվեարկեն, եթե ԼՀԿ-ն Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրի: