Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 
  • Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարական է տվել

    Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարական է տվել

    15.01.2021| 22:19
    Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանըն ասել է, որ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։
  • Աննա Նաղդալյան. ԼՂ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց

    Աննա Նաղդալյան. ԼՂ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց

    15.01.2021| 22:17
    Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորելու վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ:
  • Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև

    Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև

    15.01.2021| 22:16
    Ռուսաստանցի հայ Գրիգոր Կեթցյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան առջև միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով: Իր պահանջների մասին Կեթցյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
  • Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից

    Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից

    15.01.2021| 22:15
    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Մոնակոյի սրտաբորբի սրտանոթային կենտրոնից, որտեղ նրան ուղարկել են սրտի առիթմիայի պատճառով: «Ես ուզում եմ հանգստացնել բոլորին. ես առողջ եմ»՝ գրել է Բեռլուսկոնին Facebook- ում:
  • Սեյրան Օհանյանի բաց նամակը՝ դատախազին

    Սեյրան Օհանյանի բաց նամակը՝ դատախազին

    15.01.2021| 22:14
    ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.
  • Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները

    Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները

    15.01.2021| 22:13
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
  • Պուտինը ԱԽ խորհրդի անդամներին ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

    Պուտինը ԱԽ խորհրդի անդամներին ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

    15.01.2021| 22:12
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման արդյունքները՝ հաղորդում է Կրեմլի կայքը։
  • Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չվերթերը

    Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չվերթերը

    15.01.2021| 22:11
    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը տեղեկացնում է, որ ռուսական Rossiya ավիաուղիները հունվարի 15-ին, վերսկսեցին Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
  • Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ

    Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ

    15.01.2021| 21:53
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն կնոջ ու դստեր հետ այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շուշի, շրջել քաղաքում, մզկիթ ու սուրբ Ղզանչեցոց եկեղեցի մտել: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից հասկանում ենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տեղում բոլորովին ուրիշ մեկի արձանն է, իսկ Շուշիի ամենաբարձրադիր վայրում վեր է խոյանում ադրբեջանական դրոշը:
  • Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան

    Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան

    15.01.2021| 21:48
    «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որ այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում պատասխանել է մի քանի տասնյակ քաղաքացիների հարցերին, այն համոզմանն է, որ մինչև վերջերս Հայաստանը հարգված պետություն էր: Բացատրում է՝ ներքին կյանքում թեև բազմաթիվ թերություններ ունեինք, բայց հարգված էինք: