-
15.01.2021|
12:22
«Հրապարակը» գրում է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը. նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։
-
15.01.2021|
12:21
«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա դիմումն արդեն գրել է և փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն և մեկը չեն։ Վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանի կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։
-
15.01.2021|
12:20
72 տարեկանում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին՝ հայտնել է նրա կինը: Գրաչևսկին դեկտեմբերի 27-ին ծանր վիճակում հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով՝ Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոց:
-
15.01.2021|
12:19
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163972 -ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
15.01.2021|
12:19
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։
-
15.01.2021|
12:18
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքները մայրուղային գազատարի վրա ավարտվել են ժամկետից շուտ, և երեկ ժամը 23-ին Հայաստան բնական գազի առաքումը անհրաժեշտ ծավալով վերականգնվել է:
-
15.01.2021|
12:16
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 11-ի մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին:
-
15.01.2021|
12:15
ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի կազմը, որ շուտով սկսելու է գործունեությունը՝ հայտնում է նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
-
15.01.2021|
09:44
Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները նվիրված էին երեք ղեկավարների պայմանավորվածությունների կենսագործմանը, որ նրանք առանձին-առանձին ստորագրել են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:
-
15.01.2021|
09:37
Կրեմլի ներսում մթնոլորտը նույնքան սառն էր, որքան դրսում: Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվա էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարության կատարման ընթացքը, որ վերջ դրեց 6000 մարդու կյանք խլած և Հայաստանի կործանիչ պարտությանը հանգեցրած 6 շաբաթյա մարտական գործողություններին՝ գրում է Պոլ Գոգոն Le Monde-ում: