-
14.01.2021|
13:36
Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2963 է:
-
14.01.2021|
13:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
14.01.2021|
13:34
Հունվարի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
-
14.01.2021|
13:33
Այն պնդումները, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարություններով դեսպան Իգոր Պոպովը:
-
14.01.2021|
13:31
Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
-
14.01.2021|
13:29
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:
-
14.01.2021|
13:21
2021-ի կառավարության առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանան պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից:
-
14.01.2021|
13:19
Ռուսական մամուլն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի թեմաներին։ Ռուսական աղբյուրները գրում են, որ աշխատանքային խմբի օրակարգում առաջնայինը խորհրդային տարիներին գործող երկաթգծի վերականգնումն է։
-
14.01.2021|
13:18
Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը ԱՄՆ պատմության մեջ, ում Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկեց։ Ժամեր տևած քննարկումներից հետո օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենտ հայտնեց 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով ԱՄՆ-ի դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։
-
14.01.2021|
13:17
Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և որակում գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»: