-
25.12.2020|
16:21
ՌԴ ԱԳՆ շենքից մեկ միլիոն դոլար է անհետացել։ ԱԳՆ-ն հաստատել է շենքից գումարի անհետացման փաստը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, մեկ միլիոն դոլարը՝ տարբեր տարադրամների տեսքով, պահվում էր «Աբսոլյուտ» օղու շշի տուփի մեջ։
-
25.12.2020|
16:20
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ շարունակվում է Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
25.12.2020|
16:19
Դատարանն այսօր մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը նման որոշում է կայացրել կալանավորման հիմքերի բացակայության պատճառով:
-
25.12.2020|
16:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով՝ հասնելով 156763-ի, գրանցվել է մահվան 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
25.12.2020|
16:16
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով և ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։
-
25.12.2020|
10:30
Ելույթ ունենալով «Վրաստանի դեսպանների կոնֆերանս-2020»-ում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վեցի պլատֆորմ ստեղծելու առաջարկին ու նշել է, որ Վրաստանը չպետք է անմասնակից մնա Կովկասյան պլատֆորմին:
-
25.12.2020|
01:48
Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ օրացուցային տարեվերջյան դիմակայություններն ավարտեցին եվրոպական ֆուտբոլային թոփ առաջնություններից երեքը՝ սկուդետեն, բունդեսլիգան, Լիգա-1-ը։ Փաստորեն պայքարը կշարունակվի լոկ իսպանական լա լիգայում ու անգլիական պրեմիեր լիգայում։
-
25.12.2020|
01:46
«Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլը կարծում է, որ Լիոնել Մեսին կստանա պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
-
25.12.2020|
01:45
73 տարեկան հասակում դեկտեմբերի 23-ին մահկանացուն կնքեց լեգենդար «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների երևելիներից մեկը։
-