-
24.12.2020|
15:43
Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն:
-
24.12.2020|
15:42
Երևանում կառավարության շենքի մոտ անցկացվող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
-
24.12.2020|
15:41
Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
24.12.2020|
15:36
Մեր այսօրվա ամենահրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը հայտնաբերելը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
24.12.2020|
15:34
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման, հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր:
-
24.12.2020|
15:32
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։
-
24.12.2020|
15:29
Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին
-
24.12.2020|
15:28
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 702-ով՝ հասնելով 156142-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.12.2020|
15:27
«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարության շենքի առջև են։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել, զուգահեռ կառավարության նիստն է։
-
24.12.2020|
15:24
Ադրբեջանի հետ Հայաստանի նոր սահմաններին տեղի է ունենում, ոչ թե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, այլ ուղղակի սահմանային որոշակի կետերի տեղորոշում՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ Հայաստանի անվտանգությունն են ապահովում։